Մանվել Գրիգորյանի հայտարարությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով: Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին: Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է: Ամբողջ աշխարհին է հայտնի Նագոռնի Կառաբախը, ողջ աշխարհը առիթ ունեցել է համոզվելու արցախցու վճռականության, արիության, ազատասիրության մեջ: Արցախցի մեր եղբայրներ եւ քույրեր, վերհիշենք, որ 1988-ին միասնական էինք: Երբ արցախցին իր իրավունքների համար պայքարի ելավ, չկային խավեր, կաստաներ, կար միասնական, ազատատենչ ժողովուրդ: Արցախցին ապացուցել է աշխարհին, որ 150 000 բնակչությամբ կարող է կանգնել տասը միլիոնանոց Ադրբեջանի նվաճողական ծրագրերի դեմ, որ կարող է իրեն պատերազմ պարտադրող թուրք ազերուն հրադադար պարտադրել: Արցախն աշխարհին 2016-ի ապրիլյանի ժամանակ էլ ապացուցեց, որ տեր է իր օջախին, իր բնօրրանին, իր ինքնիշխանությանը: Ինչ որ ունի Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը, հայ ազգը, ձերն է, սիրելի արցախցիներ, եւ Արցախն էլ ողջ հայությանն է` Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությանը, Արցախը հայ ազգի հպարտությունն է: Միշտ հպարտացել ենք Արցախի հերոսական մայրերով, ովքեր շարունակաբար զորություն, էներգիա են փոխանցել հայ ազգին: Հարգելի արցախցիներ, մենք վստահ ենք, որ դուք բարձր կպահեք եռամիասնության պատիվը: Մենք վստահել եւ վստահում ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արցախի բոլոր իշխանություններն էլ` սկսած Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ուժայինների պատասխանատուները` Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան, Արշավիր Ղարամյան, Կամո Աղաջանյան, Լեւոն Մնացականյան, անմնացորդ ծառայել են Արցախին եւ բարձր են պահել Արցախի ու հայ ազգի պատիվը: Արցախի իշխանությունները կարողացել են իրենց ժողովրդի հետ, ամբողջ հայ ազգի հետ սխրանքներ գործել, թշնամուն պատժել թե 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, թե 2016-ի ապրիլյանի: Արցախի իշխանությունները կարողացել են հետեւողականորեն հիմնավորել, որ Արցախի Հանրապետությունն առավել կայացած, առավել ժողովրդավար, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ավելի հարգող պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Արցախի ժողովուրդն ու իշխանությունը կարողացել են հիմնավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իհարկե, խնդիրներ են եղել, թերություններ եղել են թվարկածս բոլոր անձանց գործունեության մեջ: Եվ դա բնական է` աշխատող մարդն է, որ կարող է եւ երբեմն սխալվել: Բայց միշտ ցանկացած կարգի բանավեճ Արցախում լուծվել է հաշտության, միասնության մթնոլորռում:

Հարգելի արցախցիներ, դեպի Արցախ ուխտագնացությունների ժամանակ երեք սերունդների երկրապահներս ուժ եւ էներգիա ենք ստանում Արցախի սուրբ հողից, լիցքավորվում ենք արցախցու հետ շփումներից: Միշտ արցախցու կողքին են ավելի քան 28 000 պատանի երկրապահները, մոտ 13 000 երիտասարդ երկրապահները, մոտ 30 000 ավագ սերնդի երկրապահները: Ամբողջ հայ ազգն է Արցախի կողքին: Անձամբ ես 1989 թվականից Արցախում եմ, հայրենյաց սահմանների ազատագրման եւ պաշտպանության առաքելության մեջ եմ եւ համոզվել եմ, որ Արցախը, արցախցին երբեք-երբեք մենակ չեն մնա: Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք հայ ազգին: Մենք հավատում եւ վստահում ենք ձեզ: Համոզված ենք, որ Արցախը կլինի միասնական, ջուր չի լցնի հայ ազգի թշնամիների ջրաղացին, չի ուրախացնի մեր դարավոր թշնամուն: Իսկ Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի Արցախի պաշտպանը` գործակցելով պետության, բանակի, ժողովրդի հետ: Փառք Արցախի հերոս ժողովրդին եւ Արցախի հայկական պետությանը: Միասնություն հայ ազգին, քանզի միասնական հայությունն անպարտելի է: ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am