Իշխանությունները հարկ եղածից ավելի շատ են դրամատիզացնում իրավիճակը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր շարունակ ուշադիր հետևում եմ Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին։ Մի քանի դիտարկում ունեմ, որ ուզում եմ անպայման կիսկվել։ ա) Բողոքի շարժառիթը սովորական կենցաղային վեճն է։ Ավելի ճիշտ՝ վեճի արդյունքում առաջացած կռվի՝ համապատասխան լույսի ներքո հանրությանը մատուցելը։ Դա կարող էր որոշակի ազդեցություն թողնել, օրինակ, Facebook-ի ՀՀաբնակ օգտատերերի շրջանում, բայց ոչ երբեք Արցախում։ Այնտեղ հանրությունը փոքր է և ամեն ինչ շատ արագ իմացվում է ժողովրդի կողմից։ Բառացիորեն մեկ-երկու ժամում։ բ) Այս պահի դրությամբ հիշատակված կռվի մասին գրեթե բոլորը մոռացել են։ Հիմա արդեն այլ պահանջներ են առաջ քաշվում։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է ուժային կառույցների որոշ պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելուն։ գ) Ցուցարարները փորձում են կրկնօրինակել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների առաջնորդների վարքագիծը։ Ստեփանակերտում դա շատ կեղծ է նայվում։ Չգիտեմ, համոզիչ չէ։ դ) Այս պահին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ հավաքված ցուցարարների թիվը կարծում եմ 70-100 հոգի է։ Ոչ ավելին։ Մնացածը կա՛մ համապատասխան պետհիմնարկների ներկայացուցիչներ են, կա՛մ պարզապես թամաշա անողներ։ ե) Նույն պահին հրապարակում անցկացված հակընդդեմ ցույցի ներկայացուցիչները շատ ավելի շատ են, բայց նորից անհավես։ զ) Արցախի իշխանությունները, կարծում եմ, հարկ եղածից ավելի շատ են դրամատիզացնում իրավիճակը։ Հնարավոր է՝ դա նույնպես պայմանավորված է ՀՀ-ում եղած զարգացումների՝ Արցախում կրկնվելու հնարավորության մտահոգությամբ։ Կարծում եմ՝ իրավիճակին շատ ավելի հանգիստ է պետք արձագանքել։ Հանձնաժողովների, պատվիրակությունների, ցույցերի կարիք, կարծում եմ, չկա։ է) Իշխանությունը պետք է խոսի ցուցարարների հետ։ Հանգստացնի և վստահեցնի, որ ոչ մի հետապնդում չի լինելու, իրավիճակին խաղաղ լուծում է տրվելու։ Որովհետև տպավորություն կա, թե բողոքողներն արդեն պարզապես ինքնապաշտպանական նպատակներով են դա շարունակում։ ը) Կարիք չկար կռվի բոլոր մասնակիցներին՝ անգամ նրանց, ովքեր բաժանում էին, ձերբակալել։ Նրանցից ոչ մեկ հանցագործ չէ։ Հակառակը՝ ծառայության շատ ծանր բեռն իրենց ուսերին կրող տղաներ են։ Ամեն օր կյանքը վտանգի ենթարկող տղաներ։ Իրանց հետ այլ կերպ է պետք աշխատել։ Հավատացեք՝ հատկապես Արցախում դա շատ նուրբ ու կարևոր պահ է։ թ) Արցախում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք հնարավոր բոլոր ռեսուրսների կենտրոնացում են պահանջում։ Այս իրադրություններում ներգրավված յուրաքանչյուր անհատ պետք է հստակ հասկանա, որ անգամ ամենաանմեղ թվացող խոսքը կարող է շատ տհաճ հետևանքների բերել։ ժ) … Մոռացա տասներորդը ինչ պիտի ասեի։ Հետո որ հիշեմ, կգրեմ մեկնաբանություններում))))։ Մնացեք խաղաղությամբ ժողովուրդ ջան։ Լոխ լյավ ա ինյան»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am