Շատ սխալ քայլ է արվել. Կոմանդոսը՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի և ՊՆ-ում վերջին նշանակումների մասին

Օրերս վարչապետի հրամանով Արտակ Դավթյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նոր պետ: Բանակում միաժամանակ երկու հոգու՝ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի փոփոխությունը, ըստ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս), բարդ խնդրի առաջ է կանգնեցնում. գրում է 1in.am-ը: «Ես չեմ քննադատում փոփոխությունները, բայց կարող եմ ասել՝ շտաբի պետը՝ Մովսես Հակոբյանը, 91 թվականից աշխատանքի մեջ էր, ծառայում էր բանակին, ուներ փորձ, նրան հանելը, իմ կարծիքով, շատ սխալ քայլ էր, ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի։ Չգիտեմ, չեմ իմանում, չեմ ուզում խառնվել, միայն կարող եմ ասել, որ այս քայլը սխալ էր»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ սխալ էր այսպիսի նշանակումը։ Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելու հետ կապված մտահոգություններ, Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, չկան, խնդիրը ԳՇ պետի մեջ է։ Ավելին, ըստ նրա՝ դժվար չէր բանակում Մովսես Հակոբյանին փոխարինող համապատասխան կադր գտնել, բայց Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցում միաժամանակ սպասել էր պետք։ «Աստված տա՝ խաղաղություն լինի, և ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ այս պահին բարդ իրավիճակ է, և եթե նախկինում ինքն ասում էր՝ պատերազմ չի լինի հարյուր տոկոսով, հիմա չի կարող ասել, քանի որ փոխվել է իրավիճակը։ «Չեմ ուզում խուճապի մեջ գցել, բայց նախկինում կարող էի ասել՝ ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, նման բան չի լինելու. հիմա չես կարող ասել, որ պատերազմ կլինի, և չես էլ կարող ասել, որ չի լինի։ Շատ բարդ իրավիճակ է»,- հավելեց Կոմանդոսը։ Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու հարցը, ըստ նրա, դիվանագիտական հարց է, զինվորականը չպետք է խառնվի, քանի որ չի տիրապետում խնդրին։ Գեներալ-մայորը չի ուզում խոսել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից, չի ուզում գնահատել կատարվածը։ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայության անցնելն էր չի կարող ասել՝ դրական քայլ է, թե ոչ. չի ուզում խառնվել. «Ինձ համար այնպիսի հարաբերություններն են կարևոր, որ ես պահեմ և՛ աջ, և՛ ձախ կողմերը։ Ինձ պետք է բոլորի հետ ընկերություն անել, մենք ունենք մեկ խնդիր՝ մեր թշնամիներն են։ Իսկ թե ով կգա. եթե հանրությանը դուր է գալիս, ուրեմն լավ է, եթե դուր չի գալիս, ուրեմն վատ է. ես չեմ կարող ասել։ Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում, շատ բան եմ ապրել, վատ բան չեմ կարող ասել, իսկ լավ բանը դեռ պետք է աշխատել, ազգը ասաց՝ դու հավատացիր ազգին»,- հավելեց նա։ Նա նաև վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայության անցնելը կարող է իրավիճակ փոխել և նախադեպ հանդիսանալ նաև մյուս պաշտոնյաների որդիների համար։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am