Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը

Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Էլբակյանը։ «Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը։ Երեկոյան ժողովրդական հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների հետ միասին ցուցարարության տարածք եկավ և խոսեց պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդհանուր առմամբ հավաքվածներին հավաստիացնելով, որ իշխանությունները պատրաստակամ են լուծում տալու առկա խնդիրներին և ներողություն խնդրելով նախկինում թույլ տրված սխալների համար։ Մինչ այդ որոշ անձինք փորձ էին արել ուզուրպացնել հարթակը, այդ թվում՝ կոչ անելով պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, ինչը կասեցվել էր հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների կողմից։ Ժողովրդի առաջ ելույթ ունենալուց հետո Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, հավաքի ակտիվը (շուրջ) 20 հոգի ավտոկայանի սրճարանում երկար զրույց ունեցան։ Պետնախարար Արայիկ Հարությունյանը մասնակիցներին հաղորդեց որոշ կոնֆիդենցիալ մանրամասներ նախագահ Բակո Սահակյանի մոտ այս օրերին ընթացած քննարկումներից՝ նպատակ ունենալով է՛լ ավելի ամրացնել պետական այրերի խոսքի հանդեպ հանրային ներկայացուցիչների վստահությունը։ Ըստ օրակարգի որոշում կայացվեց, որ ա. ցուցարարներից ստեղծված 5-6 հոգանոց պատվիրակությունն այսօր՝ ժամեր անց, հանդիպում կունենա նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու որոշ ուժային կառույցների որոշ ղեկավարների հրաժարականի հարցապահանջը և գալու կոմպրոմիսի; բ. ապագայում որպես հանրային խնդիրների միջնաժամկետ և հեռաժամկետ լուծման միջոցներից մեկը՝ կստեղծվի մոտ 15 հոգանոց հանրային խորհուրդ, որի անդամների շարքում կընդգրկվեն նաև ներկա հավաքի ակտիվիստները։ Հ.Գ. Որպես նկարագրված բանակցության մասնակից ու հետազոտող՝ կարող եմ հավաստիացնել, որ ներարցախյան շատ տրամադրություններ ու մտայնություններ էականորեն տարբերվում են երևանյան հասարակական-քաղաքական մշակույթից, հետևաբար՝ «մեկին մեկ» արվող զուգահեռները սխալ են։ Ավելին, սխալ ու մերժելի է երևանյան վերջին դեպքերի ու տրամադրությունների ամբողջ սպեկտրն արտապատկերել արցախյան իրականության վրա։ Ամենակարևոր տարբերությունն այս դեպքում ՀՀ նախկին իշխանությունների և ԱՀ ներկա իշխանությունների ժողովրդական հավանության աստիճանի և առաջ եկած շարժումների թիրախների տարբերությունն է։ Ստեփանակերտյան հավաքի դե-ֆակտո կազմակերպիչները՝ լիազորված ժողովրդի կողմից, ներկա բանակցությունների ժամանակ ասացին. «մունք դեմ չենք վե՛չ պետնախարարին, վե՛չ նախագին, մունք ուրախընք, վեր պարոն Հարությունյանը մեր վարչապետն ա, ուրախընք, վեր Բակո Սահակյանը մեր նախագան ա, սպեցնազին տղորցը դեմ պրետենզիա օնինք վեչ, օզումընք, վեր մեղավեր ղեկավարները հրաժարական տան»,- գրել է նա:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am