«Տասը տարօրինակ փաստ իմ մասին, մասնակցությունս ֆլեշմոբին». Թամար Հովհաննիսյան

Տասը տարօրինակ փաստ իմ մասին, մասնակցությունս ֆլեշմոբին 1.Դատարանում, Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դատի ժամանակ, երբ դատավորը պարբերաբար ընդհատում էր Արայիկին և նա ափերից դուրս եկավ, ես այնպես գոռացի, որ դատավորը դատը հետաձգեց, հետո մի քանի օրից մեռավ: Այսինքն ձայնով մարդ սպանեցի ու ապաշխարհում եմ:Արդեն մեկ տարի անընդհատ: 2. Պարբերաբար ինձ իմ մասին պատմում են բաներ, որ իմ մասին չէ՝ մեկը Լոս Անջելեսում ասաց, որ ես շատ, շատ, շատ գեղեցիկ եմ եղել երիտասարդ ժամանակ ու հատկապես, երբ ՉԱԼՄԱ կապած եմ եղել ու ինքը ինձ տեսել է ու ցնցվել գեղեցկությունիցս: Կամ մի անգամ մեկը, որ ինձ մանկուց ճանաչում է ասաց, որ հիշում է, թե ինչպես, երբ Ծաղկաձորում ենք եղել, գնչուները ինձ փախցրել են: 3. ՈՒմ հետ ինչ խոսում եմ, ումից ինչ հարցնում եմ առաջին արտահայտությունը, որ հայտնվում է մարդկանց դեմքին՝ զարմանքն է: Քիչ առաջ դուրս եկա աղբը թափեմ,դեռևս անծանոթ վայրում, քանի որ նոր տուն եմ վարձել, չորրորդը հինգ տարում, մի մարդու հարցրեցի էս բակում աղբը որտեղ են թափում, ապշահար նայեց ինձ, կրկնեցի ու խնդրեցի, որ չվախենա / մտածեցի ոչ մի դեպքում ձայնս չեմ բարձրացնի, թող ապրի, մեղք է /, բայց երկար տևեց մինչև իրար հասկացանք ու տեղն ասեց, լավ էր չգոռացի, ահագին հումանիզմ է հայտնվել մեջս: 4. Երեսունութ տարի առաջ խաղացի Քիթի Դյուվալի դերը Սարոյանի՝ Քո կյանքի ժամանակը պիեսում, մի մենախոսություն ունեի, երբ Ջոն հարցնում է. ՙՙԻնչ ես երազում Քիթի Դյուվալ՚՚, Քիթին ասում է. ՙՙՏուն եմ երազում՚՚: Զգում էի, որ շատ լավ եմ խաղում, մտածում էի՝ երևի տուն չունեմ ոչ ուղղակի իմաստով, ոչ էլ խորքային, հենց դրա համար էլ լավ եմ խաղում:Երեխա-երեխա ասեցի ախ, երանի տուն չունենամ, որ միշտ լավ խաղամ: Էդպես էլ եղավ, էդ դերը շատ վաղուց արդեն չեմ խաղում, բայց ՙՙՏուն եմ երազում՚՚ մենախոսությունը ամեն օր ինձ հետ է և՛ ուղղակի իմաստով և՛ խորքային: 5. Ծաղկեփունջ ստանալ չեմ սիրում, ավելին ատում եմ ու դա ձևականություն չի: Քաղքենի ու մեռած բան կա դրանում: Ծաղիկը սիրում եմ, երբ ապրում է դաշտում: Յասամանը ծառին: 6. Ինչ որ փոքր ժամանակ չեմ սիրել, հիմա սիրում եմ, օրինակ՝ դդումով ճաշ: 7. Մի անգամ, Լենինականում նկարահանումից գալիս էի Երևան ու ճանապարհին կովեր տեսա՝ մտածեցի, երանի ես էլ կով լինեի, հաստատ կովերն ավելի լավ արարածներ են քան մարդիկ, ես էլ հետը վերցրած ու պարզ հասկացա, որ մարդկանց չեմ սիրում, բայց ամեն րոպե ինձ բռնում եմ ինչ որ ինքնազոհողության մեջ, բոլորովին անծանոթ մեկի համար 8. Սոսկալի ամաչում եմ, երբ ինձ գովում են, չեմ սիրում, ահավոր դիսկոմֆորտ եմ զգում: 9.Տարօրինակության հասնող ազատություն ունեմ: 10. Ես իմ ամբողջ էությամբ համարվում եմ տարօրինակ, բայց իմ կարծիքով տարօրինակ են բոլորը, բացի ինձնից: Թամար Հովհաննիսյան 

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am