«Վերհիշենք Հայաստանի սուպերմարկետացման ու սիթիացման մեխանիկան». Ստյոպա Սաֆարյան

Քրեական օրենսգիրքը լացում է սուպերմարկետների ու խոշոր բիզնեսի վրա Չեմ ասի, թե աշխարհի բոլոր երկրներում բիզնեսի խոշորացումն արդար մեթոդներով է տեղի ունեցել, բայց շատ երկրներում այդ պրոցեսը, որն ուղեկցվել է փոքր ու միջին շատ բիզնեսների ոչնչացմամբ ու կլանմամբ, տեղի է ունեցել բնական մենաշնորհի ու/կամ մրցակցության մեջ ուժեղ դիրքեր հաստատելու շնորհիվ: Վերհիշենք Հայաստանի սուպերմարկետացման ու սիթիացման մեխանիկան. *Օրվա իշխանությունները նրանց տրամադրեցին (ավելի ստույգ՝ իրենք իրենց) (մայրա)քաղաքի լավագույն տարածքները. «Երևան Սիթի»-ների հասցեները չշարադրեմ, լավ գիտեք, թե որ հասցեներում են տեղակայված, *Նրանք ոչնչացրեցին հարակից տարածքի բոլոր փոքր ու միջին բիզնեսները ոչ թե նրա հաշվին, որ, օրինակ, քանակի ու մասշտաբների հաշվին լավագույն գներն էին առաջարկում, այլ որովհետև նրանց թույլատրվեց մի քանի ապրաքատեսակների համար արտոնյալ՝ սևով աշխատելու հնարավորություն, ինչի մասին խոսվում է հոդվածում. իշխանության բարձր հովանավորությամբ տարիներ շարունակ ոչ թե մյուսների նման վճարեցին 20 տոկոս ԱԱՀ, այլ 2 տոկոս շրջանառության հարկ՝ ստեղծված ԱՁ-ների անվան տակ: -Այդ նույն իշխանությունների գիտությամբ ու ՊԵԿ, ԱԱԾ և այլ վերահսկողական մարմինների գիտությամբ «սև»-ով տրված արտոնության տակ մտցրեցին բոլոր կամ շատ այլ ապրանքատեսակներ ու տարիներով գերշահույթներ ապահովեցին: *Աշխատանքի տեսչության բարձր հովանու ներքո էլ դրան էլ հավելած չգրանցեցին հազարավոր աշխատողների, ու ավելի երաշխավորված դարձրեցին իրենց գերշահույթներն, աշխատողներին դրեցին անպաշտպան ու կախյալ վիճակում՝ նրանց զրկելով պաշտպանելուց իրենց բոլոր սահմանադրական իրավունքները. ո՞ր դատարան, ո՞ւմ և ո՞ւմ դեմ դիմեին, երբ պաշտոնապես աշխատող չէին համարվում: Նրանց քաղաքական ու ընտրական նպատակներով օգտագործելու ու ընտրական իրավունքը ոտնահարելու հայտնի ու անհայտ դեպքերի մասին՝ չասած: Այս ամենի արդյունքում լինելով մեծ բիզնես, փոքրերի ու միջինների հետ հայտնվեցին խայտառակ անհավասար մրցակցային պայմաններում՝ գործում էին փոքրի նման, ստանում մեծի գերշահույթ, ու թե ինչու պետք է ապրանքները սիթիներում ավելի էժան լինեին, դրա ու եվրառեմոնտի, եվրասայլակների, եվրաավտոկանգառների, մանկական եվրահրապարակների, չգրանցված վաճառողների ու սպասարկողների «Ձեզ բարի օր» եվրաողջույնների ու այլնի հաշվին գրավեին կոմֆորտի զոնայում ապրել ցանկացող մեր քաղքացիներին. եվրադիզայնի տակ նրանք ասիական մեթոդներով ավիրեցին հազարավոր փոքր ու միջին բիզնեսներ, ընտանիքներ, հենց հավասար ու ազնիվ մրցակցության նույն եվրոպական արժեքները... *Ու Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածների տակ ընկած, բայց չպատժված դրանց տերերը լավաշ էին բաժանում, Հայաստան հիմնադրամի մարաթոնների ժամանակ միլիոններ էին փոխանցում, ծանր հիվանդների բուժման բարեգործություններ էին անում, ու հռչակվում ԲԱ-ՐԵ-ՐԱՐ-ՆԵՐ: Այսպիսի ջերմոցային խոշոր բիզնեսը վտանգ է Հայաստանի ազգային անվտանգության համար, եթե նրանք ոչ միայն համընդհանուր խաղի կանոնների պայմաններում չեն կարող աշխատել, այլ որ բազում՝ հարյուրավոր ավերածություններ են բերել՝ տնտեսության, պետական կառավարման, քաղաքական, սոցիալական, արժեքային-բարոյական ու այլ համակարգերում և դաշտերում: Նրանց փակումը (եթե չկարողանան հավասար պայմաններում գործել) թեպետ ցավոտ հետևանքներ կունենա, բայց դաշտի առողջացումն այլընտրանք չունի: Հայաստանն այսպես շարունակել չի կարող, ու որևէ իշխանություն պետք է դա անի: Այս կառավարությունը նման շանս ունի:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am