Ինչու Փաշինյանը Թբիլիսիում կրկնեց Սերժ Սարգսյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Սա Փաշինյանի երկրորդ արտերկրյա այցն էր` Եվրասիական միության երկրների առաջնորդների հետ Ռուսաստանում տեղի ունեցած հավաքից հետո: Նրան ուղեկցում էին կառավարության մի շարք անդամներ` այդ թվում պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վրաստանը Հայաստանի սահմանային հարևանն է, տարանցիկ երկիր դեպի Ռուսաստան և Սև ծով: Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին անցնում է Վրաստանով, այս երկիրը նաև զբոսաշրջային մեծ նշանակություն ունի Հայաստանի համար. հարյուր հազարավոր հայաստանցիներ են ամառային հանգիստն անցկացնում Սև ծովի ափին, Ամանորը դիմավորում Թբիլիսիում: Օրեր առաջ Թբիլիսիում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` մասնակցելու Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Հայաստան էր այցելել այս տարի մարտին, հանդիպել պաշտոնավարումն ավարտող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև գործոնը` խնդիրների լուծման տրամադրվածությունն է և ցանկությունը, այսօր Թբիլիսիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։ «Մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը։ Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում և ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունեն մեր հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին և այդ հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներում»։ Ընդգծելով, որ կարևորագույն խնդիրը տարածաշրջանային կայունությունն է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վրաստանի վարչապետի հետ մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ։ «Այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, որովհետև տարածաշրջանի կայունությունը կարևոր է բոլորիս համար և հետագա զարգացումների կարևոր նախապայման է», ասել է Փաշինյանը։ Նշելով, որ Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, Վրաստանի վարչապետն ասաց, որ այդ պատճառով էլ Վրաստանը մեծ ուշադրությամբ հետևում էր «բարեկամ Հայաստանում զարգացող իրադարձություններին»։ «Հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հավատարմության նմուշային օրինակը», ասել է Կվիրիկաշվիլին՝ մեկ անգամ ևս հավաստելով Վրաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունն ապագա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Փաշինյանը և Մարգվելաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Գիորգի Մարգվելաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ քննարկված հարցերն ու նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Հույս ունեմ, որ Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյա պատմություն»,- ասել է Վրաստանի նախագահը: Իսկ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում պարոն Մարգվելաշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: «Մեր ժողովուրդների համոզմունքը երկկողմ հարաբերություններում հիմնված է սիրո և համերաշխության վրա, և մենք ջանքեր չենք խնայի դրանց նոր թափ հաղորդելու համար»,- ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման ընթացքում կկարողանան ուրվագծել միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ: Ահա, հայ-վրացական բարձր մակարդակի հերթական այց, ձեռքսեղմումներ, համոզիչ ու ինքնավստահ հայտարարություններ՝ երկու բարեկամ և հարևան ժողովուրդների բարեկամության և եղբայրության մասին: Բայց ինչն է հետաքրքիր, Փաշինյանը Թբիլիսիում հայտարարել է այն մասին, ինչի մասին 10 տարի հայտարարվում էր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, անգամ նույն ձևակերպմամբ՝ «հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան»: Սա ամբողջապես նույնական ձևակերպում է, որի մասին ասվել է նախկին իշխանությունների կողմից: Բայց անցած 10 տարիներին առանձնապես ոչինչ չի ավելացվել: Վրաստանի հետ հարաբերությունների հարցում, փաստացի, Փաշինյանը կրկնել է Սարգսյանի իշխանության դիրքորոշումը՝ առանց իր կողմից կոնկրետության: Առավել հետաքրքրական կլիներ, եթե Փաշինյանը Թբիլիսիում իր պաշտոնական այցի ընթացքում հայտարարեր, թե ինչ է ավելացնելու եղածին՝ հայ-վրացական հարաբերությունները այլ մակարդակի ու որակի հասցնելու համար: Իսկ ի՞նչ կարող են ավելացնել հայ-վրացական հարաբերություններում Հայաստանի իշխանությունները... Հայաստանը չունի ելք դեպի ծով և ընդհանուր սահման իր ամենագլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանն իր հերթին սևծովյան երկիր է, այսինքն, Հայաստանի համար Վրաստանը նախ և առաջ կարևորագույն տարանցիկ երկիր է, որը նրան կապում է արտաքին աշխարհի հետ: Հայաստանի բեռնափոխադրումների գրեթե 75%-ից ավելին հենց Վրաստանով է անցնում: Այսինքն, առետրատնտեսական ոլորտը պետական մակարդակով էլ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններ կան: Վրաստանն ընդգրկված է այլընտրանքային տրանսպորտային միջանցքների շինարարությունում, որտեղ օրինակ, Հայաստանը մասնակցություն չունի: Էլ չենք ասում, որ Հայաստանը խիստ շահագրգռված է այն բանում, որ վերականգնվի Աբխազիայի միջով Ռուսաստանի հետ կապող ռազմավարական նշանակության երկաթգիծը, բայց սա էլ Թբիլիսիի հեռանկարային չէ: Իհարկե, Հայաստանը մտահոգված է Վրաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ, բայց Հայաստանն էլ շատ դեպքերում, կարծես, կաշկանդված է Վրաստանի հետ հարաբերություններում նոր հնարավորությունների օգտագործումից, նախաձեռնողականություն ցուցաբերելուց: Նորարարական մոտեցումներ, մասնագիտացված տնտեսական գոտիների ստեղծումը, միջազգային տուրիզմի ոլորտում համագործակցություն, սահմանամերձ առևտրի զարգացում, այսինքն, այն ամենն, ինչ կնպաստեն երկու երկրների տնտեսապես ակտիվ քաղաքացիների մերձեցմանը: Ինչու չէ, Վրաստանի համար ԵԱՏՄ շուկա դուրս գալու հնարավորությունները, որի մասին վերջին տարիների անվերջ խոսել են ՀՀ իշխանությունները: Թամար Բագրատունի

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am