Մանրամասներ Սարի-Թաղում տեղի ունեցած միջադեպից. տեսանյութ

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սարի-Թաղի ոլորաններում ծեծկռտուք է: Նույն օրը հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 դպրոցի մոտից իրենց մոտ են տեղափոխվել 1999 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը՝ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սերգեյ Օ.-ն՝ «որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սամվել Գ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Լևոն Բ.-ն՝ «գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Ժորա Ա.-ն՝ «ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք» ախտորոշմամբ: Նույն օրը, ժամը 22.10-ին, Արմեն Բաղդասարյանը հիվանդանում մահացել էր: ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 1-ին, Նոր Նորքի բաժին են ներկայացել եղբայրներ` 1990 թ. ծնված Դավիթ Պ.-ն և 1991 թ. ծնված Նարեկ Պ-ն, ովքեր հայտարարել են, որ վիճաբանության ժամանակ նշված հանցագործությունը կատարել է Դավիթ Պ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դավիթ և Նարեկ Պ.-երը նախապատրաստված նյութերի հետ միասին ուղարկվել են Էրեբունի քննչական բաժին: Քննությունը շարունակվում է:  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am