Շրջանառության հարկը պետք է ոչ թե 2, այլ 7-8 տոկոս լիներ. hraparak.am

Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներն «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում եւ մյուս 11 խոշոր ցանցերում, նրանց կողմից կիրառված՝ հարկերից խուսափելու սխեման, որի համաձայն՝ գրանցվում են մինչեւ 115 մլն դրամ շրջանառություն ունեցող ԱՁ-ներ, որոնք միայն շրջանառության հարկ են վճարում, լայնորեն քննարկվում են բիզնես շրջանակներում։ Ոմանք այն համարում են անթույլատրելի, մյուսները կարծում են, որ երեւույթն այնքան տարածված է, որ պետք է ոչ թե գործարարներին պատժել, այլ վերանայել հարկային օրենքները։ Հիշեցնենք, որ 2015 թվականին կառավարությունը, ընդառաջ գնալով փոքր եւ միջին ձեռնարկատերերի առաջարկներին, նրանց հարկման շեմը 58.35 մլն դրամից դարձրեց 115 մլն։ Այդ փոփոխության ջատագովներն էին այսօր իշխանություն ձեւավորած ՀԱԿ (մի մասը) եւ ԲՀԿ պատգամավորները։ Այս թեմայով դիմեցինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ - ԱԱԾ-ն հայտարարեց, որ կեղծ ձեռնարկատերեր կան՝ ԱՁ-ներ գրանցած, որոնք պետությանը վնաս են հասցրել, վճարել են շրջանառության հարկ՝ խուսափելով շահութահարկից եւ ԱԱՀ-ից։ Ըստ Ձեզ՝ սա հանցագործ սխեմա՞ է, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա լրագրողական խաղ է ձեր կողմից՝ ԱԱԾ-ն նման բան չէր հայտարարի։ Իսկ եթե այդպես է, ինչպես ներկայացված է տարածված հաղորդագրության մեջ, ապա այդտեղ հանցագործություն չկա։ «Շրջանառության հարկի մասին» օրենքն ընդունվել է նախորդ գումարման Ազգային ժողովի ընդդիմության ճնշման արդյունքում, եւ այսօր իշխանության մեջ գտնվող բոլոր ընդդիմադիրները դա համարել են հաղթանակ։ Դա օրինական է։ - Իսկ կարո՞ղ է մեկ խոշոր ձեռնարկությունը գրանցել տարբեր ԱՁ-ներ։ Այո, կարելի է, հենց դրա համար էլ ընդունվել է այդ օրենքը, որպեսզի խոշոր բիզնեսն աստիճանաբար տրոհվի։ Բայց այդ դեպքում պետությունն ավելի քիչ հարկ է ստանում։ Բայց մենք որոշել էինք ձեռներեցությունը խրախուսել։ Բյուջեն տուժում է, որովհետեւ շրջանառության հարկը պետք է ոչ թե 2, այլ 7-8 տոկոս լիներ եւ հավասարվեր ԱԱՀ-ին (8% ՇՀ-ն = 16% ԱԱՀ-ի)։ Բայց, բոլոր դեպքերում, փոքրը պետք է ավելի քիչ վճարի, քան խոշորը։ Եվ եթե մենք հարկային օրենսդրությունը հաշվի ենք առնում, իսկ դա ֆունդամենտալ սկզբունք է, ապա մենք ի վերուստ ելնում ենք նրանից, որ, խրախուսելով փոքր ու միջին բիզնեսը, պարտադիր ունենում ենք հարաբերական բյուջետային կորուստներ, որովհետեւ փոքր ու միջինի մոտ չկա մասշտաբի էֆեկտ։ - Հիմա ստացվում է, ԱԱԾ-ն սխա՞լ է։ Եթե այն է, ինչ որ դուք եք ասում, այդտեղ հանցանք չկա Հարցազրույցը՝ hraparak.am-ի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am