Նախորդների անձնիշխանությունը բումերանգի պես վերադարձավ հետ

Հայացքներս ուղղենք դեպի Պետհամալսարան: Ուսանողությունը բողոքելու, որակյալ կրթություն եւ պայմանների բարելավում պահանջելու անժխտելի իրավունքներ ունի: Սակայն չունի՛ իրավասություն ռեկտորի հրաժարականը պահանջելու, նրա կոկորդին նստելու, ելքի դուռը դեմքին փակելու, հաշիվ պահանջելու, երբ կա, թվում է, համապատասխան պետական պաշտոնյան` նախարարը, որը կոչված է բոլոր արդար պահանջները ուսումնասիրելու, օրինական կարգով ֆինանսատնտեսական խախտումները համապատասխան մարմիններին հանձնելու: Կամ նայենք դեպի դատարան, ուր «Սասնա ծռերի» պաշտպանների խումբը, իրեն վերագրելով ե՛ւ դատախազի, ե՛ւ դատավորի իրավասություն` ճնշմամբ փորձում է այդ զինված գործողության մասնակիցներին որպես քաղաքական բանտարկյալների կալանքից ազատել: Զինվա՛ծ քաղբանտարկյալնե՞ր… Նայենք դեպի հոգեւոր-եկեղեցական ոլորտ, ավելի շուտ` սոցցանցեր եւ մամուլ, որտեղ տոն տվողները կարգալույծ եղած նախկին եկեղեցականներ են, աղանդավորներ, աթեիստներ, տգետ եւ բամբասկոտ մարդիկ, որոնք պահանջում են Ամենայն հայոց հայրապետի հրաժարականը, քանի որ նա շվեյցարական բանկում իր հաշվի վրա 1,1 միլիոն դոլար ունի (այդքան քի՞չ), ապօրինի բազում երեխաներ (որոնց տատմերը երեւի իրենք են) եւ FBI-ի հետաքննության ենթակա շա՜տ լուրջ գործեր: Եվ ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Ամենայն հայոց հայրապետը Հայաստանի կաթողիկոսը չէ միայն, այլ՝ ամենայն հայերի, որոնց 430-ից ավելի պատվիրակներն են նրան ընտրել Ազգային-եկեղեցական ժողովում եւ միայն այդ ժողովը կարող է տնօրինումներ անել: Ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Հայ եկեղեցու առաջնորդի համար ամոթ է նման ճղճիմ գումար ունենալ իր հաշվի վրա, երբ իր նախորդը ունեցել է շուրջ 8 միլիոն, իսկ նրա նախորդը՝ 7,5 միլիոն, եւ այդ գումարները նրանց հանձնվել է ի տնօրինումն եկեղեցու պետքերի: Եվ հիմա, ո՞վ կարող է վերջ տալ հեղինակությունների այս սպանությանը (character assasination), օրենքը շրջանցելուն, անիշխանականությանը: Իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առայժմ: Դա երկար չի՛ կարող տեւել: Համաժողովրդականության կապիտալը, ինչպես բոլոր կապիտալները, տեւական չեն: Հիշենք. նախորդների անձնիշխանությունը բումերանգի պես վերադարձավ հետ` նախորդներին՝ համաժողովրդական ընդվզման տեսքով, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Ներկայի անձնիշխանությունն ու անիշխանականությունը շարունակվելու դեպքում կարող է բումերանգի պես վերադառնալ մեկ ուրիշի տեսքով, այն էլ՝ սուպերվարչապետի լիազորություններով: Գրել էի՝ պետք է բոլորս հոգ տանենք ներկա կառավարությանը: Այդ հոգատարությունը այս ընթացքով հետզհետե ավելի դժվար է դառնալու: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am