Նիկոլ Փաշինյանը բաց պատերազմ է հայտարարել

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բաց պատերազմ է հայտարարել օլիգարխիային՝ ապավինելով հասարակության աջակցությանը: Կասկածից վեր է, որ հասարակությունն այսօրվանից ևեթ կբոյկոտի սուպերմարկետները՝ գերադասելով առևտուր անել ավելի փոքր խանութներից: Անշուշտ, Փաշինյանի երեկվա ուղերձի նպատակներից մեկը հենց փոքր և միջին բիզնեսը խրախուսելն է եղել: Այնուամենայնիվ, խնդիրն ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, և նույնիսկ վերաբերում է երկրի պարենային անվտանգությանը: Անցած տարիների հետևողական կոռուպցիոն քաղաքականության հետևանքով թույլ է տրվել, որ սուպերմարկետները դառնան գերիշխող, ինչի հետևանքով մանր ու միջին բիզնեսը վնասներ է կրել: Սուպերմարկետներն այնպիսի գերակա դիրք ունեն, որ եթե խոշոր առևտրային ցանցերից մեկը, ենթադրենք, երկու-երեք շաբաթով դադարեցնի իր գործունեությունը, ապա երկիրն իսկապես կարող է ունենալ պարենային անվտանգության խնդիր: Ըստ մասնագետների՝ այս պահին կառավարությունն օբյեկտիվորեն այլընտրանքային լուծումներ չունի: Նիկոլ Փաշինյանի ուղերձը քաղաքական տեսանկյունից միանգամայն մոտիվացված է, մյուս կողմից՝ չի լուծում պարենային անվտանգության, նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցը, ինչի հետևանքով մսի և գյուղմթերքի գինն առաջիկա օրերին դարձյալ կարող է թանկանալ: Ակնհայտ է, որ կառավարությունը ստեղծված իրավիճակում պետք է դիմի ոչ ստանդարտ միջոցառումների՝ տնտեսական և սոցիալական կոնյունկտուրայի վատթարացում թույլ չտալու համար: Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք: Իրավիճակի բարդությունը կառավարությունում, անշուշտ, հասկանում են: Համենայնդեպս, Փաշինյանը խոստանում է, որ օլիգարխիան իր վրա շատ արագ կզգա օրինականության համոզիչ ուժը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am