«Գործարարների նկատմամբ կտրուկ գործողությունները տնտեսությունում ցնցումներ չեն առաջացնի». Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ պատգամավոր ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հակադարձում է՝ ԱԱԾ-ի գործողությունները, միանշանակ, օրինական են. «Օրինական չեն այն գործողությունները, որոնք օրինական չեն, ստվերային են, պայմանավորվածությունների տիրույթում: Դրանք առ ոչինչ են, եթե օրինականության դաշտում չեն, ուրեմն պայմանավորվածություններ չեն կարող կոչվել: Տվյալ դեպքում, երբ դու սովորական եկամտային հարկից քեզ դուրս ես դնում եւ մղվում ես շրջանառության հարկման դաշտ, մինչեւ անգամ ոչ միայն արտոնյալ կարգավիճակ է նշանակում, այլեւ՝ հանցագործություն»: Պատգամավորի խոսքով՝ եթե կա օրենքում բաց, ապա պետք է դա անհապաղ շտկել, այլ ոչ թե գործարարներին թույլ տալ գործել ապօրինության դաշտում. «Նույնիսկ այս ամենի արդյունքում աշխատատեղերի կրճատման հարցը մեր խնդիրը չէ, այսինքն՝ ոչ թե մերը չէ, այլ պետության խնդիրն է, թող պետությունը մտածի այդ մասին»: Մինչդեռ համակարգը եղել է այնպիսին, որ գործարարները կատարել են նույնիսկ պարտավորություններ, որոնցով լիազորված չեն եղել, օրինակ՝ արտոնյալ կարգավիճակ տալու դիմաց նախորդ իշխանությունները նրանց վրա ստվերային բյուջեն լցնելու եւ բանակը զինելու պարտավորություն են դրել՝ չվճարված հարկերի հաշվին։ «Այդ խնդիրների լուծումը կարող է լինել մեկը՝ երբ բանակցությունների եւ վերլուծությունների միջոցով գնահատվում է ամեն ինչ: Եթե ես պետությանը պարտք եմ հարյուր միավոր, բայց այդ հարյուրից ութսունը տվել եմ պաշտպանության խնդրին, ապա ինձնից պետք է պետությունը 20 միավորի ակնկալիք ունենա»: ԲՀԿ-ական պատգամավորն ամեն դեպքում վստահ է՝ գործարարների նկատմամբ կտրուկ գործողությունները տնտեսությունում ցնցումներ չեն առաջացնի, գուցե գնաճ տեղի ունենա, բայց գլխավորը դա չէ. «Ես որպես մասնագետ եմ ասում, որ մենք հետեւանքներով չպետք է առաջնորդվենք՝ կարող է աշխատատեղեր փակվեն, կարող է գներն աճեն, ինչ ուզում է, թող լինի, բայց առաջին հերթին թող լինի թափանցիկություն, օրինականություն եւ արդարություն, դրանցով պայմանավորված խնդիրները պետությունը կաշխատի լուծել»: Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ այս գործընթացները լարվածություն կբերեն տնտեսական դաշտում, գործարարները ստիպված են լինելու չվճարված հարկերը վճարել, բայց թող այդ գործարարները մտածեն, ովքեր նախկինում աշխատել են պայմանավորվածությունների, այլ ոչ թե օրենքի դաշտում։ Բագրատյանը հիշեցնում է, որ բոլոր ազատ երկրների տնտեսությունները կաշկանդված չեն քաղաքականությամբ, եւ նկատում է, որ մեր դժբախտությունն այս երկու ոլորտները սերտացնելն է: «Մենք միշտ ձգտել ենք, որ քաղաքականությունը թելադրի տնտեսությունը, իսկ դա նոնսենս է: Կար ժամանակ, երբ մենք կարծում էինք, որ, ունենալով Արցախի գերխնդիրը եւ դրա լուծումը, այո, նաեւ տեսնում էինք բազմաթիվ ոչ օրինական գործողությունների մեջ՝ որոշ գումար պետք է առանձնացնել ռազմական ծախսերի համար, բայց դա միֆ է»: «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am