Ինչու՞ է նախարարը թաքցնում իր կենսագրության որոշ դրվագներ

Նախորդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր պատճառներով կեղծում էին իրենց կենսագրությունները և փորձում հանրության համար գաղտնի պահել իրենց կյանքի որևէ դրվագ, կամ ավելացնում էին չեղած դրվագներ, որպեսզի հավելյալ հեղինակություն ձեռք բերեն: Պարզվում է նոր իշխանության մեջ ևս կան գործիչներ, որոնք փորձում են թաքցնել իրենց նախկին գործունեության որոշակի հատվածներ: Վառ օրինակ է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Կառավարության պաշտոնական կայքում (այստեղ հրապարակվում են նախարարների կողմից ներկայացված ինքնակենսագրականները) և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում  ներկայացված է նախարարի կենսագրությունը, սակայն բաց է թողնված շատ կարևոր դրվագ՝ այն որ նա, բացի Քաղաքացիական պայամանգիր կուսակցության հիմնադիր անդամ լինելուց, եղել է նաև «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» հիմնադիրներից մեկը և կուսակցության փոխնախագահը: Կուսակցության ստեղծման մասին Մխիթար Հայրապետյանը և իր ընկերները հայտարարել էին 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Ի դեպ հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ ստեղծվում էր «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցությունը», խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը պետք է աջակցի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը չէր էլ բացառել, որ իրենք կարող են աջակցել ՀՀԿ թեկնածուին՝ համարելով, որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային շահին համապատասխան.«Ամեն ինչ պարզ կդառնա համագումարից հետո, սակայն տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան. Համենայնդեպս՝ այդպես գրված է նրանց ծրագրերում»,-ասել էր Մխիթար Հայրապետյանը («Առավոտ օրաթերթ»): 2012 թվականի նշված հայտնի ասուլիսից հետո, որևէ այլ տեղեկատվություն չկա երիտասարդ գործիչների կողմից ստեղծված կուսակցության մասին: Հայտնի չէ նաև, թե այսօր գործու՞մ է այդ կուսակցությունը և արդյոք Մխիթար Հայրապետյանը շարունակում է հանդիսանալ նրա փոխնախագահը, իսկ սփյուռքի նախարարությունում իր խորհրդական Վաղարշակ Հակոբյանը կուսակցության նախագահը: Ի դեպ, որպես կուսակցության փոխնախագահ, Մխիթար Հայրապետյանը իր տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ հայ ժողովուրդը մի քանի անգամ վստահել է Արևմուտքին և «կանգնել է կոտրած տաշտակի առաջ» Հետաքրքիր է հիմա ինչ կարծիք ունի նախարար Մխիթար Հայրապետյանը Արևմուտքի մասին, արդյո՞ք 2012-ից հետո իրողություն է փոխվել ու նա սկսել է պատմական փաստերին այլ տեսանկյունից նայել, թե շարունակում է համարել, որ Արևմուտքը «կոտրած տաշտակի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին»: politik.am

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am