«Ախ, մի հիշեցրեք, դա տխուր հանդիպում էր». Հակոբ Մովսեսը՝ մշակույթի գործիչների՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ներկայացնում ենք հատված բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ հարցազրույցից. – Պարոն Մովսես, դուք անցյալ ուրբաթ օրը մասնակցել եք ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը: Ի՞նչ հարցեր արծարծվեցին: -Ախ, մի հիշեցրեք, դա տխուր հանդիպում էր: Ոչ մի լուրջ խնդիր չդրվեց վարչապետի առջև, բացի փողի խնդրից (ես ամբողջ ժամանակ հիշում էի Պերճ Պռոշյանի արտահայտությունը` «Փող, փող, փող,- գոչեց նա և ընկավ մի տեսակ ինքնամոռացության մեջ»), իսկ մեկը` երգչուհի էր, պարուհի, թե չգիտեմ` ինչ, հանդես եկավ ցնցող առաջարկով` նա վարչապետին խնդրեց մեզ ամեն մեկիս «կցել» մի օլիգարխի… Սա է մեր մշակութային խավի մակարդակը… – Ի՞նչ կցանկանաք նոր իշխանություններին: -Երկու բան. առաջինը` շատ խելոք, խորունկ, մտահոգ և ազնիվ ընդդիմություն: Լավ իշխանության առաջին ցուցիչը նրա լավ ընդդիմությունն է, որը նախորդ բոլոր իշխանությունները չեն ունեցել (այն իշխանությունը, որում աշխատել եմ նաև ես, գործ է ունեցել ռեսենտիմենտի` նախանձի, չարության ու ոխի ընդդիմության հետ, իսկ երկրորդ իշխանությունը` իր զույգ նախագահներով` նշանակովի): Երկրորդը` շատ մեծ հաջողություններ: 27 վագոնից բաղկացած (ես նկատի ունեմ 1991 թվականից մինչև այսօր) մի գնացք իր իշխանամետ և ընդդիմադիր բոլոր ուղևորներով` պու-չք-չք` գնաց. կառամատույցում մի նոր շոգեքարշ է կանգնած` իր նոր, երիտասարդ սլաքավարներով, որոնց ժառանգություն է հասել քայքայված,կողոպտված, քսան տարի շարունակ լլկված մի կայարան և քանդուքարափ երկաթգծեր: Նրանք ժառանգել են մի պետություն, որը դե ֆակտո է, սակայն, ավաղ, ոչնչով դե յուրե չէ… (Բայց, փառք Աստծու, զարմանալիորեն դեռ «դե ժողովրդե» է): Մենք պետք է հասկանանք, որ եթե այս իշխանությունը չհաջողի (իսկ վերևում ասածս մեր կոռումպացված գիտակցությունը ամեն ինչ կանի, որ նա չհաջողի), մենք` հայերս, կդառնանք աշխարհի ամենահայատյաց ժողովուրդը` մենք կընկնենք այնպիսի մի ոչնչապաշտության և հոռետեսության գիրկը, որից հնարավոր չի լինի դուրս գալ… Այսօր այս ամենով հանդերձ` մեր երկիրը` երկիր, մեր հասարակությունը` հասարակություն դառնալու շանս են ստացել: Այդ շանսը մեզ անսպասելիորեն (թեև` ինչու անսպասելիորեն) ասես Աստված տվեց: Բայց Աստծու տվածը վերցնել է պետք… Չմոռանանք մի բան. երբ ժողովուրդները փորձանքի մեջ են` նրանց դեմ Աստված փրկության դուռ է բացում: Բայց երբ նրանք մտնում են փրկության ոլորտ` սատանան այնտեղ կործանման հազար դուռ ու դռնակ է տեղադրում… Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am