Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առանձնապես խոշոր չափերով յուրացում է կատարել. Աղմկալի բացահայտում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ-ից: Այսպես, հիշյալ նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները: Այնուհետև, նույն ծառայողների հետ պայմանավորվածության համաձայն, Վ. Թունյանն իր աշխատակցի միջոցով նրանցից յուրաքանչյուր անգամ հավաքել է հավելագրված գումարները և պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել իր վստահությանը հանձնված, ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի հասնող 4.500.000 ՀՀ դրամը: Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video) Փաշինյանը ընտրակաշառք է բաժանում․․․․ (video) Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ Դանիելյան Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ. կոչ-հայտարարություն Նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցեր. կոչ-հայտարարություն Ո՞վ հաղթեց Հունգարիայի ընտրություններում, և ինչո՞ւ Օրբանը պարտվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am