Ուզում ենք ապրել որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ․ «Հայփոստ»-ի աշխատակիցների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում մասնավորապես գրված է․ «Մեծարգո վարչապետ՝ պարոն Փաշինյան, Քաջ գիտակցելով Ձեր զբաղվածության աստիճանը՝ դիմում ենք խնդրանքով և հայցում Ձեր աջակցությունը: Մենք՝ Սյունիքի մարզի «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ, գրում այս հուսահատ տողերը և ակնկալում ստանալ հարցի դրական լուծում: Մարզ, որի ժողովուրդը տարիներ շարունակ ապրել է պատերազմի ահուսարսափի մեջ, որտեղ անօգնական և գործազուրկ մարդկանց թիվ ու համրանք չկա, գերակշռող մասը կազմում են թոշակառուներ ու նպաստառուներ, որոնց ծառայությունները կատարվում են «Հայփոստ» ՓԲԸ-ում: Մեր ծառայությունները մշակված են այնպես, որ օգնենք ընկերությանը կրճատել ծախսերը, խնայել ժամանակը և ստանալ առավելագույն արդյունք, ինչի շնորհիվ կարողանում ենք ձեռք բերել և պահել հավատարիմ հաճախորդներ և այդ ամենը նվազագույն աշխատավարձի՝ 54.354 դրամի դիմաց: Սա այն աշխատավարձն է, որ մենք նվաստացած և վիրավորված ենք զգում մեր մատուցած ծառայությունների դիմաց: «Հայփոստ» ՓԲԸ-ն, բացի փոստային ծառայություններից, ստիպված կատարում է նաև կոմերցիոն ապրանքների վաճառք՝ սկսած սննդամթերքից վերջացրած տնտեսական ապրանքներից և այլն… Մեծարգո պարոն Վարչապետ, խնդրում ենք Ձեզ վերանայել մեր աշխատավարձը: Հնարավորության դեպքում՝ մինիմալ աշխատավարձը բարձրացնել այնքանով, որ մարդ գոնե կարողանա հոգալ մինիմալ ծախսերը: Մենք հուսով ենք որ հուսախաբ չենք լինի և մեզ շատ հուզող հարցին լուծում կտրվի: Չէ՞ որ մենք էլ երեխաններ ունենք, ինչպես նաև մարզից դուրս ուսանողներ։ Ի վերջո, մենք էլ ենք ուզում  ապրել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ:  Հարգանքներով` Սյունիքի մարզի «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներ»  

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am