Ակնկալում ենք «Ժամանակ» օրաթերթի հերքումը և ներողության հայցումը, այլապես հարցը կլուծենք իրավական կարգով. Ջրպետկոմ (video)

Ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է«Ժամանակ» օրաթերթում ««Թայֆեն» գրպանել է» նյութի հրապարակմանը: «Նախ և առաջ, ևս մեկ անգամ հաստատում ենք, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 30 սմ-ով: Այս տվյալը ներկայացնում է ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեն, այլև՝ «Հայպետհիդրոմետը»՝ որպես անկախ և ոչ շահագրգիռ կառույց: Ինչ վերաբերում է անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակի 13 սմ-ով նվազման տվյալին և այն պնդմանը, որ դա տեղի է ունեցել մարտ-ապրիլ ամիսներին Սևանից իրականացված ջրառի պատճառով, ապա հարկ ենք համարում նշել, որ Սևանից ջրառ իրականացվել է ապրիլի 18-ից մայիսի 7-ը ընկած ժամանակահատվածում: Սևանից ջրառը դադարեցվել է՝ մայիսին՝ անձրևառատ եղանակային պայմաններին զուգահեռ: Այդ ընթացքում Սևանից բաց է թողնվել շուրջ 24.7 մլն խմ ջուր: Այս ցուցանիշն անփոփոխ է մինչ օրս, քանի որ Սևանից ջրառը դեռ չի վերսկսվել: Կամայական հաշվարկի դեպքում՝ 24.7 մլն խմ ջրբացթողումը՝ որպես մարդածին ազդեցություն, Սևանա լճի մակարդակի վրա կարող է թողնել 2 սմ-ի բացասական ազդեցություն: Բացի այդ հարկ ենք համարում նշել, որ այս ընթացքում Արփա-Սևան թունելի միջոցով Եղեգիս գետից և Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 93 մլն խմ ջուր՝ թունելի անվտանգության համար թույլատրելի 14 խմ/վ թողունակության պայմաններում: Նույնիսկ այս երկու թվերի համեմատությունը ցույց է տալիս, որ Սևանա լիճ տեղափոխվել է շուրջ 70 մլն խմ ավելի ջուր, քան եղել է Սևանից կատարված ջրբացթողումը, որն, ի դեպ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված 170 մլն խմ-ի շրջանակներում է իրականացվել: Ամենապարզ հաշվարկներից էլ հասկանալի է դառնում, որ Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի հաշվին լճի մակարդակը բարձրացել է 5.6 սմ-ով: Ի դեպ, այս տարի Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի ծավալները շուրջ 25 մլն խմ-ով գերազանցում են անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշը: Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի կողմից ջրի օգտագործմանը, ապա հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Սևանից ջրբացթողում իրականացվում է բացառապես ոռոգման նպատակով, իսկ էլեկտրաէներգիայի ստացումը հարակից արդյունք է, որը որևէ կերպ չի խոչընդոտում ոռոգման ընթացքին: Եվ վերջապես, ինչ վերաբերում է իբր Սևանից կատարված ջրառի արդյունքում 13 մլն դոլարի յուրացման հետ կապված ակնհայտ սուտ և զրպարտող տեղեկություններին, ապա ակնկալում ենք «Ժամանակ» օրաթերթի հերքումը և ներողության հայցումը, այլապես հարցը կլուծենք իրավական կարգով՝ ՋՏՊԿ-ի և Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակման համար: Ակնկալում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պատրաստված հերքման և ներողության հրապարակում «Ժամանակ» օրաթերթի հաջորդ համարում, ինչպես նաև՝ նյութը արտատպած մյուս բոլոր լրատվամիջոցներում դրա արտատպումը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն», - ասված է պարզաբանման մեջ:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am