2. Ահազանգ. «Նոր Հայաստանը» գունափոխվում է ընդամենը օրեր անց

* 2. Ահազանգ. «Նոր Հայաստանը» գունափոխվում է ընդամենը օրեր անց.- Անգլիական ձիու քա՞յլ, թե՞ Անգլիայի թագուհու հպատակի խոնարհում - Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանի ցունամիի մի քշված քամին անգամ լինելու համար… - Բբրիտանացի հայտնի համասեռական երգիչ Էլթոն Ջոնը, ով մեր երկրի նախագահի հրավերով մայիսի 26-ին ժամանել էր Հայաստան, նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, եւ ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է: Դե, ով կարող է կասկածել դյուրագրգիռ Էլթոն Ջոնի եղանակի տեսության ներկայացման հավաստիությանը, ինչը, փաստորեն ցունամի էր՝ ուղարկված Հայաստան: Եվ եթե, ներողություն արտահայտությանս համար, տիկին Էլթոն Ջոնը այդ ցունամիի մի մասնիկն է, ապա այդ ցունամին ուղարկվել է Լոնդոնից... Եվ անգլիահպատակ մեր նախագահը անմիջապես հրավիրել է Մեծ Բրիտանիայի գունավոր ցունամիների լավագույն մասնագետներից մեկին, ով անմիջապես հնչեցրեց ի լուր աշխարհի եւ սեփական կառավարության, որ անգլիական ցունամիները կարող են աշխատել նաեւ լեռնային պայմաններում... - Ըստ որոշ անհավատների եւ հակաանգլիականների, քանի որ անգլիական նավերը 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում այդպես էլ չկարողացան հայկական լեռները բարձրանալ (Անգլիան անգամ պաշտոնապես դա հայտարարեց) եւ չկարողացան փրկել մայր ու մանուկ ցեղասպանվող հայերին ... ապա անգլիական ցունամիները եւս չէին կարողանալու բարձրանալ լեռնային երկիր Հայաստան... Բայց, արի ու տես՝ ցունամին կարողացավ բարձրանալ: Ըստ մեր մեկնաբանության, դա մի քանի պատճառ ունի: 1. Բրիտանական նավերին 1915-1923թթ. Հայաստանում ոչ ոք անգլիական դրոշներով չէր դիմավորելու: Իսկ ովքեր դրված էին զոհասեղանին, նրանք էին, որոնց միջոցով Անգլիան իր շահերը ամրացնում էր տարածաշրջանում (իհարկե, այլ երկրներ եւս): - Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով, պատվով ու դրոշով դա անում են Հայաստանում: Անգամ անգլիական ամենացածր քայլերը ամենաբարձր մակարդակով են ընդունվում Հայաստանում: - 2. Բրիտանիան միակ երկիրն է Եվրոպայում, որ ունենալով ազդեցություն մեր տարածաշրջանում, երբեք չի պաշտպանել հայության նպատակները: Լոնդոնը գործել է բացառապես թուրք-ադրբեջանական շահերի համար: Անգամ մինչեւ վերջերս, երբ ամբողջ առաջադեմ մարդկությունը 2015թ. հայերիս հետ նշում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը Երեւանում, Անգլիայի արքայազն Չարլզը այցելեց Թուրքիա, որտեղ հակընդդեմ մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի՝ նշվում էր մի ինչ-որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակ... - Իսկ այսօր, անգլիական թագուհու ամենախոհեմ հպատակներից մեկը անգլիական ձիու քայլը սեփական պատվախնդրության քայլ է համարել: 3. Բրիտանիան այսօր էլ չի հրաժարվել իր թուրքա-ադրբեջանական բարեկամությունից, սակայն Հայաստան ուղարկած ցումանին առայժմ հնարավորություն է տվել Արեւմուտքի հետեւորդ Նիկոլ Փաշինյանին եւ Անգլիայի հպատակ Արմեն Սարգսյանին (երկուսի ժպիտներն էլ ռուսական կողմի հետ անգլիական հերթական ձիու քայլերն են...) ներքաշել անգլո-սաքսոնական հակահայ տիրույթ: Իսկ այդ տիրույթը կոչում են «Մշուշապատ Ալբիոն», որտեղ հայտնվածները կարող են կողմնորոշվել բացառապես գենետիկ մաքրությամբ... * (Լույս ենք տեսնում ամեն ուրբաթ օր - «Լուսանցք»-ի նոր թողարկումը.- թիվ 20 (498), հունիսի 1-7, 2018թ. / «Լուսանցք» շաբաթաթերթ / այս հոդվածն ամբողջապես կարդացեք շաբաթաթերթի նոր համարում… Արմենուհի Մելքոնյանի գրառումը

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am