Այս եղանակով շողոքորթում են նոր իշխանություններին.Մասիսի քաղաքապետի պաշտպան

  Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդության քննությունը ավարտվեց ,սակայն վճիռը կհրապարակվի ժամը 15:00-ին: «Ակնկալում ենք,որ նա ազատ կարձակվի:Հիմնավոր կասկած բացակայում է, երկու շինծու վկաներ «Յութուբում» տեսնելով դիմակավորված մարդու, ասել են, որ դա ինքն է, բայց անգամ այդ դիմակավորված մարդը ոչինչ չի անում: Սրա հիման վրա մեղադրանք են առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու հիմքով, բայց դա խայտառակություն է, Մարտի 1-ով նման բան չի եղել, նման ապօրինի, խայտառակ մեղադրանք չի եղել»,-  լրագրողների հետ զրույցում նշեց  նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:   «Դատավոր Աննա Մաթևոսյանը ձերբակալումից չազատեց իրենց մյուս պաշտպանյալին և կալանավորելու որոշում կայացրեց:Կողքի դահլիճում նստած մի դատավոր համարում է, որ լրիվ նույն ապացույցներով բացակայում է հիմնավոր կասկածը և հիմքեր չկան ու երկու անձի ազատ է արձակում, իսկ տիկին Մաթևոսյանը որոշում է, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, կարելիէ կալանավորել: Անպայման կվիճարկենք դա Վերաքննիչ դատարանում: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, պարզապես դատական համակարգում շատ են մարդիկ, որ սխալմամբ ուզում են այս եղանակով շողոքորթել նոր իշխանություններին: Ես կարող եմ վստահաբար ասել, որ նման ձևով նրանց շողոքորթել հնարավոր չէ: Անիմաստ բան է»,-ասաց նա:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am