Մեծավանի համայնքապետը պաշտոնական դիրքը չարաշահելով մոտ 7 միլիոն դրամ է յուրացրել

Մայիսի 31-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզել են, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2013թ. հունիսից Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն է ձևակերպել Երևանի մի բնակչուհու, 2017թ. հունվարից, որպես դռնապահ, Մեծավան գյուղից մի տղամարդու, իսկ 2014թ. դեկտեմբերից համայնքապետարանում իբրև հնոցապահ, դարձյալ Մեծավանից մի կնոջ, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձի գումարները, ընդհանուր` մոտ 6.712.000 դրամ, յուրացվել է: Բացի այդ, Վարդանյանը, նույն եղանակով, սոցիալական օգնության ցուցակներում, որպես անապահով ընտանիքների անդամներ է ձևակերպել Մեծավան գյուղից ութ բնակչի, սակայն նրանք իրականում չեն ստացել օգնության ընդհանուր՝ 280.000 դրամը, որը նույնպես յուրացվել է: Եվ սա ամենը չէ: Նյութերի նապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշվածներից զատ, Վարդանյանը 2017 թվականի հուլիսից սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ցուցակում Մեծավան գյուղից բնակչիների է ընդգրկել ու յուրացրել նրանց հատկացվելիք գումարները: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին, տվել բացատրություն: Միջոցառումներ են ձեռնարկվում կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետաքննությունը շարունակվում է:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am