ՇՊՀ-ի ազատված աշխատակիցները բաց նամակով դիմել են Դավիթ Սանասարյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի Հանրապետության պետական       վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին Հարգելի´ պարոն Սանասարյան Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու նախկին աշխատակիցները, որոնք 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում էին համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների և կամայականությունների դեմ: Մեր պայքարի հետևանքը եղավ այն, որ սույն թվի մարտի 15-ին ռեկտորի և իր թիմի անօրինական որոշումներով մեզ ապօրինաբար ազատեցին աշխատանքից: Ճիշտ է, նոր Հայաստանում ռեկտորը մայիսի 18-ին նույնպես հեռացավ իր պաշտոնից, սակայն նրա գործած ապօրինությունները պետք է իրավական գնահատական ստանան, և նախկին ռեկտորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ֆինանսական չարաշահումների համար (ստուգումները թող պարզեն, թե դրանք պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով վատնումներ, յուրացումներ, փողերի լվացումներ են եղել և այլն):      2016 թվականի հուլիսին քաղաքական որոշման հետևանքով ռեկտորի պաշտոնակատար նշանակված Սահակ Մինասյանը ժառանգեց 500 միլիոն դրամ ունեցող բյուջե, սակայն 2016-2017 ուսումնական տարվա ռեկտորի ֆինանսական հաշվետվությունից պարզ դարձավ, որ Սահակ Մինասյանը ոչ միայն մսխել է ժառանգած 500 միլիոն դրամը, այլև իր` 2017 թվականի բյուջեի նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում, այսինքն` թույլատրելի 10 տոկոսի փոխարեն ունենք ավելի քան 20 տոկոս շեղում: Փաստորեն 2016 թվականի երկրորդ կեսի և 2017 թվականի բյուջեի նախահաշիվներով չնախատեսված ծախսեր և գնումներ են կատարվել, ինչը բուհը հասցրել է ֆինանսական աղետի: Օրինակ, չնախատեսված ծախսեր (մլն. դրամով). բուֆետների աշխատողների աշխատավարձ (-2 699), քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներ (-14 079), դիզայներական ծառայություններ (-1 300), հիմնանորոգման և ընթացիկ նորոգման ծախսեր (-36 198), ապրանքանյութական պաշարներ (-3 670), Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (-4 500) և այլն: Էլ չենք ասում 14 մլն դրամանոց դիզելային գեներատորի (գեներատորը էլեկտրաէներգիա է տալիս միայն վարչական մասին, այն էլ` շատ փոքր ծավալով), ինքնածախսածածկմամբ աշխատող բուֆետի, ֆուտզալի թիմ պահելու, ուռճացված վարչական հաստիքակազմի, ոչ անկախ ֆինանսական աուդիտների, Համաշխարհային բանկից ստացված գումարների մասին: Իհարկե, 15 տոննա ոչնչացված գրքերի մասին ամբողջ հանրապետությունը գիտի: Այդ ծախսերը պայմանավորված չեն եղել ՇՊՀ կանոնադրությամբ, բուհի ռազմավարական զարգացման ծրագրով: Մեզ հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ այլ մանրամասներ կներկայացնենք:      Հարգելի´ պարոն Սանասարյան, խնդիրները շատ են: Հուսով ենք, որ հեղափոխության բովով անցած երկրում հնարավոր է անաչառ ամբողջական ստուգումներ իրականացնել: Հարգանքով` ՇՊՀ ապօրինի ազատված աշխատակիցներ Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am