Գյուղատնտեսական ապրանքների թանկացումից հնարավոր է խուսափել. Բաբկեն Պիպոյան

Գյուղատնտեսական ապրանքների թանկացումից հնարավոր է խուսափել, քանի որ մթերման գինը չի փոխվել, գյուղացին նույն գնով է ապրանքներ տալիս:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա` այս պահին խոշոր առևտրի ցանցերի քաղաքականությունը՝  գյուղմթերքը թանկացնելուն միտված, տեղին չէ: «Ո՞վ է ասում, որ մենք գյուղմթերքը պետք է գնենք սուպերմարկետից, ավելին՝ այս հարկման մեխանիզմը պիտի տարվի նրան, որ ՓՄՁ-ները սուպերմարկետների նկատմամբ որոշակի առավելություն ունենան, որ կարողանան մարժա ունենալ»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը: Նա  ընդգծեց, որ այսպիսով կարող են ոչ խոշոր առևտրի խանութների  շրջանառությունն ավելացնել, մրցակցություն ապահովել: Հիշեցենք, որ մի շարք մթերային առևտրի ցանցեր հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է, որ առևտրային  ցանցերի գործունեությունը, գյուղմթերքի գների կայունությունը հայտնվել են ռիսկի տակ՝ հաշվի առնելով մի շարք  սկզբունքային հարցեր: Մթերային առևտրային ցանցերը նախազգուշացնում են նաև ներմուծման ծավալների զգալի աճի հնարավորության մասին: Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ դրանից  խուսափելու ճանապարհ ևս կա: «Ամենատիպիկ օրինակը՝ երբ պետությունն ասում է՝ այո՛, չեմ արգելում լոլիկի  մեծածավալ ներմուծում, բայց պարտադրում եմ, որ լոլիկը լինի փաթեթավորված, մակնշված»,- ասաց Բաբկեն Պիպոյանը: Նա ընդգծեց, որ ներմուծվող մթերքների անվտանգության հետ կապված հստակ վերահսկողական մեխանիզմներ են պետք: Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ գյուղատնտեսական ապրանքների արտադրության մթերման, իրացման, ներմուծման հետ չի կարելի խաղ անել, այնինչ երկար ժամանակ այդպիսի   քաղաքականություն է տարվել: «Ամեն ինչ տեղային  ստուգողական աշխատանքով է կատարվել: Ես նախկին նախարարին շատ հարգում եմ, բայց մի հայտարարություն հերիք էր, որ ասեինք՝ գյուղոլորտից հեռու է. ասում  էր՝ դե շուկա է, գին է թելադրում: Խնդիրն այն է, որ  պետք է քաղաքականությունը վերանայվի»,- շեշտեց նա: Հիշեցնենք, որ մթերային առևտրի ցանցերում միսը 15-20 տոկոսով արդեն իսկ թանկացել է:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am