Ընկերներ, խորհուրդ կտամ, եթե տեղական մսամթերք կամ տեղական միրգ/բանջարեղեն եք առնելու, էսօր գնումներն արեք, ոնց հասկանում եմ վաղը մոտ 50 տոկոսով թանկանալու է։
Հեսա ցանցերն ու մթերայինների մրգի ու մսի բաժինները ԱՁ-ից անցնում են ԱԱՀ դաշտ, արդյունքում 20 տոկոս ԱԱՀ է ավելանում, 20 տոկոս շահութահարկ, 5 տոկոս դիվիդենտների հարկ (10 տոկոս էլ եկամտային հարկ, բայց վստահ չեմ էս մեկին, թե գյուղմթերքի դեպքում կա, թե չէ)։
Արդյունքում ցանցերին նայելով, մյուս խանութներն էլ կթանկացնեն իրենց ապրանքը, հնարավոր է 50 տոկոս չէ, բայց մի 20-30 տոկոս կավելացնեն։
Ենթադրում եմ, որ երկարաժամկետ հատվածում դա կբերի նրան, որ ցանցերին ավելի հարմար կլինի նույն կարտոֆիլը ներկրել դրսից, ոչ թե վերցնել մեր գյուղացուց, քանի որ ներկրելու դեպքում ԱԱՀ-ն հաշվանցումով դուրս կգա, իսկ այլ հարկերը կծախսագրվեն։ Արդյունքում տեղական ապրանքի վաճառքը կկանգնի, հայ գյուղացին ու արտադրողը չեն դիմանա մրցակցությանը, գյուղացիների համար ծանր օրեր կգան։ Ու նման այլ բաներ։
Այլ սցենար էլ կա, վաղը ցանցերը փակում են միրգ/բանջարեղենի ու մսամթերքի բաժինները, քանի որ ռիսկային է կտրուկ 50 տոկոս թանկացնելը, վաճառքը կկանգնի ու ապրանքը կփչանա։ Բայց էս դեպքում էլ գյուղացին ու տեղական արտադրողների համար ծանր օրեր կսկսվեն շատ արագ, ոչ երկարաժամկետ հատվածում։
Հնարավոր է էս սցենարները չլինեն, եթե ցանցերի ԱՁ ները փակել չտան, մինչև այլ խելամիտ լուծում գտնելը։ Կարծում եմ գնաճը ոչ մեկին պետք չէ, տեսնենք։
Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը