Yeni Akit. «Ադրբեջանը պատրաստվում է մեծ օպերացիայի»

Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում տեղի ունեցող իրադարձություններին: Կայքը գրում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները դիրքերի առաջխաղացում են գրանցել սահմանի որոշ հատվածներում՝ ավելացնելով, որ այդ տեղեկությունները հաղորդվում են ադրբեջանական ոչ պաշտոնական լրատվամիջոցներով ու սոցցանցերով: «Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ադրբեջանական բանակը 1683 մետր բարձրություն ունեցող Քըզըլքայա սարի վրա ռազմավարական դիրքեր է առել իր հսկողության տակ»,-նշում է աղբյուրը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի գրանցած «հաջողությունը» Հայաստանում նույնիսկ մեկ պաշտոնանկության պատճառ է դարձել: Նախիջևանի սահմանում ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերի բարելավման մասին տեղեկությունները հաստատվում են նաև տեղի բնակչության կողմից: «Ադրբեջանական զորքերը վերահսկողություն են հաստատել 5 կիլոմետրանոց տարածքի վրա: Այս պահին շրջանում բախումներ չկան: Ադրբեջանն առանց բախումների շարունակում է իր վերահսկողությունը 5 կիլոմետրանոց տարածքի վրա»,- գրում է աղբյուրը: Թուրքական թերթը պնդել է, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանըպաշտոնանկ է արվել հենց Նախիջևանում ադրբեջանական զորքերի առաջացման պատճառով: Իսկ ադրբեջանական ուժերի կողմից մեծ օպերացիայի պատրաստության մասին ենթադրությունը վերնագիր դարձնելուց բացի թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում: Աղբյուրը՝ Ermenihaber.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am