Հարկ վճարողների հետ օրենքից դուրս որեւէ բանակցություն չի լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Չգրանցված ոչ մի աշխատող չպետք է լինի, դրա դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է: Եթե այդպես գործելու արդյունքում հարկային մարմնին կից հասարակական խորհրդում եւ ֆինանսների նախարարությունը կից խորհրդում քննարկումներում կպարզվի, որ օրենսդրությունը չի խթանում տնտեսության զարգացմանը, այլ խթանում է չգրանցված աշխատողների պրակտիկայի արմատավորմանը, մենք համապատասխան օրենսդրական փոփոխություններով հանդես կգանք, բայց հիմա գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում: Հարկ վճարողների հետ օրենքից դուրս որեւէ բանակցություն չի լինելու»,-ասաց նա:
Տեղեկություններին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե իր բոլոր աշխատողներին գրանցի եւ բոլոր հարկերը վճարի, հազարավոր աշխատողներ կկորցնեն իրենց աշխատանքը, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Ես վստահ չեմ, որ Սամվել Ալեքսանյանը եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել ու նման քննարկում են ունեցել: Եթե այդպիսի հանդիպում եղել է, ես չեմ մասնակցել, եւ ես չէ, որ պետք է մեկնաբանեմ դա»:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը