Գեներալ Մանվելը բարի կամք չի դրսևորել. նա սադրանք է հրահրում

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերևից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքևից: Գրել էինք, որ երեկ, նրա նախաձեռնությամբ, ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում: «Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաև իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը և ծեծ ու ջարդը»։

Արձագանքելով մեր այս հրապարակմանը, Էջմիածնի բնակիչներն այսօր մեզ հետ զրույցում նշեցին, որ այդ արգելաձողերի հեռացումը գեներալ Մանվել Գրիգորյանի բարի կամքի դրսևորումը չէ, այլ նրա կողմից հերթական սադրանք։ «Ոչ մի բարի կամքի դրսևորւմ, սեփական նախաձեռնություն չի եղել Մանվելի կողմից։ Ես դիմում եմ ներկայացրել ոստիկանություն։ Ոստիկանությունն է զբաղվել այդ հարցով։ Տարբեր տեղերից արգելաձողերը հեռացվել են։ Մասնավորապես, լիարժեք հանվել են այն հատվածում, որտեղ խաղահրապարակն է։ Հիմա խաղահրապարակի կողքերից ամբողջությամբ հանել են այդ արգելաձողերը ու այդտեղ սադրանքներ են իրականացվում։ Պարբերաբար ինչ-որ մեքենաներ են մտնում այդ տարածք ու շատ արագ ու անկանոն երթևեկում են։ Դա արվում է մի նպատակով, որ ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ փողոցները բացեցին, արգելաձողերը հեռացվեցին խաղահրապարակի մոտից, տեսեք, թե ինչ է կատարվում, և ինչ վտանգավոր է»,- ասաց Էջմիածնի բնակիչ Արսեն Պետրոսյանը։ Նրա խոսքերով, սակայն, այն փողոցները, որտեղ արգելաձողերի հեռացումից հետո հնարավոր չէր լինի նման սադրանքներով վախեցնել մարդկանց, դեռևս շարունակում են փակ մնալ։ «Ես ոստիկանությունից էլ դեռևս պատասխան չեմ ստացել, որ լրիվ աշխատանքն արված է և փողոցները բաց են։ Դրանից բացի՝ տեղեր կան, որ Մանվելը արգելաձողերը հանել է ձևական, բայց ամբողջ փողոցի վրա մեքենաներ է կանգնեցրել, որ երթևեկելի չլինի»,- ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին պատկանող համալսարանի տարածքին, ապա, Պետրոսյանի խոսքերով, այդ տարածքից ևս հանված են արգելաձողերը, բայց մեքենաներ կայանելու պատճառով Գրիգորյանները շարունակում են տարածքը փակ պահել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am