«Հարգելիʹ տիկին, ոստիկանությունն ու վկաներն ասում են, որ մարդ է ծեծել... Քի՞չ է...». Ստյոպա Սաֆարյանը դիմում է Մասիսի քաղաքապետի մորը

Ոչ մի մոր չեմ ցանկանա, որ ունենա այս ապրումները: Բայց մայրը նրա համար է նաև, որ սեփական զավակին հուշի ճիշտ արարքներ գործել, չսրբացնի սեփական զավակին, երբ նա սխալ է գործել: Երջանկահիշատակ մայրս մինչև վերջին պահը ուռու տերևի նման դողում էր իմ քայլերի համար, գիտեր, որ իմ քաղաքական գործունեության ոչ բոլոր խնդիրների ու մանրունքների մասին եմ տեղյակ պահում իրեն (զուտ չանհանգստացելու համար): Բոլոր հնարավոր ալիքներով լսում էր բոլոր լուրերը, բոլոր բամբասանանքերը, որ իմանար նաև, թե իմ մասին ինչ են խոսում, ու հաճախ ինձ անակնկալի էր բերում, երբ հարցուփորձ էր անում իմ կողմից իրենց չհայտնած որևէ դրվագի մասին: Փոքրիկ, բայց վառ օրինակը Ինգա և Անուշ Արշակյանների հայտնի հարցազրույցի վերաբերյալ իմ տված գնահատականն էր ֆեյսբուքում, երբ մինչ ինքս կորոշեի հրապարակավ ներողություն հայտնել իմ արտահայտչաձևի համար, ինքը մեր տանը դեմ դուրս եկավ ինձ ու պաշտպանեց քույրերին ու ասաց, որ ես սխալ եմ արել ու պետք է ներողություն խնդրեմ: Սա պատմեցի զուտ իմ օրինակի վրա ցույց տալու համար, որ մայրը միայն որդուն, զավակին հերոսացնելու ու մեծարելու համար չէ: Այսքան երիտասարդ մայրը տեղյակ չէ՞ր, որ իր որդին քրեորեն պատժելի արարք է գործել... Կասկածում եմ.... Նա նույնիսկ հարց է տալիս՝ այդ ի՞նչ է արել իմ տղան. մարդ է սպանե՞լ, գողություն է արե՞լ,՝ շրջանցելով այլ արարքի մասին հարցը, այն է՝ մա՞րդ է ծեծել: Այո, հարգելի տիկին, ոստիկանությունն ու վկաներն ասում են, որ մարդ է ծեծել... Քի՞չ է.... Սեփական զավակին անարխիստ դաստիարակող, թույլին խոշտանգելը խրախուսող, երկրի սոցիալական/ընկերվարական մթնոլորտի վրա թքած ունեցող, փողոցում ու քուչում ջունգլիների կամ գողական օրենքներից չմտահոգվող, իրենց զավակին այդ ջունգլիներում կամ աշխարհում հաղթող երազող ծնողները թող լավ նայեն Մասիսի քաղաքապետի մոր ապրումներն ու ականջներին օղ անեն: Թեպետ ի՜նչ եմ ասում՝ դաս քաղելու ավելի դաժան ու ուսանելի դեպքեր կան: Մնում է դաս քաղող լինի:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am