«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պաշտոնական հայտարարություն է արել

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունն, արձագանքելով ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանի և Ալեքսանդր Գրիգորյանի կողմից սույն թվականի մայիսի 30-ին արված հայտարարությանը և նրանց կողմից նախաձեռնած ու ընթացքի մեջ գտնվող ստորագրահավաքին, արձանագրում է.       1. Հաշվի առնելով սույն թվականի մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակի վատթարացումը նույն օրը «ԵՊՀ Ռեստարտ»-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է այն մասին, որ նախաձեռնությունը դադարեցնում է դասադուլը, սակայն չի հրաժարվում նախորդ օրերին առաջ քաշված պահանջներից: Պնդումներն այն մասին որ ԵՊՀ ուսանողները «գրավել» են ԵՊՀ տարածքը առնվազն տարօրինակ է, քանի որ ԵՊՀ տարածքն ուսանողներինն է նույնքան, եթե ոչ ավելի շատ, քան ԵՊՀ վարչական աշխատակիցներինը:      2. Հայտարարությունում առկա մյուս կետերը, որտեղ ուսանողները մեղադրվում են օրինախատումների համար, նույնպես անհասկանալի են՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ակցիայի ողջ ընթացքն ուղիղ հեռարձակվում էր մի շարք ԶԼՄ-ների կողմից և որևէ անօրինական գործողություն չի արձանագրվել: Հարկ է նշել նաև, որ իրավախախտում արձանագրելու պարագայում, ոչ թե հրապարակվում է հայտարարություն և փորձ է արվում օգտագործելով ադմինիստրատիվ լծակներն ստիպել ԵՊՀ աշխատակիցներին և ուսանողներին միանալ դրան, այլ կատարվածի մասին հաղորդվում է իրավապահ մարմիններին: Այս գործողոթությունները վկայում են այն մասին, որ ԵՊՀ ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում գիտացել երկրում տեղի ունեցած փոփոխությունների էությունը և շարունաում է դիտարկել ԵՊՀ-ն որպես սեփական «օբյեկտ»:      3. Անդրադառնալով հայտարարության այն կետին, որում նշվում է այն մասին, որ ԿԳ նախարարությունը անտարբեր է Մայր բուհում տիրող իրավիճակին, պետք է փաստենք, որ հենց ամսի 29-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ուսանողներին, հետաքրքրվել համալսարանում տիրող իրավիճակից, սակայն ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպում չի ունեցել, քանի որ նրանցից ոչ ոք տեղում չէր: Դրա հետ մեկտեղ անհասկանալի են իրարամերժ կոչերը ԿԳՆ-ին և Կառավարությանը մի կողմից «անտարբեր չմնալ» մյուս կաղմից «չմիջամտել» ԵՊՀ-ում տիրող իրադարձություններին:      4. Ցանկանում ենք տեղեացնել նաև, որ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը ուսանողության շրջանում շարունակում է ակտիվ քննարկումները Նոր Հայաստանում Նոր համալսարան ունենալու համար անհրաժեշտ գործողությունների և ծրագրերի մասին և մոտ ապագայում կներկայացնի դրանցից մի քանիսը: Դավիթ Պետրոոսյանի ֆեյսբուքյան գրառումը

դիտվել է 40 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» 1 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին 2 Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 3 Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում 4 Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները 5
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am