Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում՝գյուղատնտեսության ոլորտում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բերքահավաքի ընթացքի վերաբերյալ: Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվել է 1443 հա գարու հունձ, որի միջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման և հացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարի շրջանակներում շուրջօրյահերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրման աշխատանքները սկսված են: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաև գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որբանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները: Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների և շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է «Գյուղի և գյուղատնտեսությանաջակցության» հիմնադրամի կողմից գարու գնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվա ընթացքում, իսկ մնացած մասը՝ մինչև նոյեմբերի 1-ը: Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երևանումգտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից գարին Արցախի տարածքումկընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երևանի պահեստում՝ 113 դրամով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցածպարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որ հարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-ից դրանք ամբողջությամբ ներելումասին որոշում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր: Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է շարունակել հետևողականաշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճ կազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով: Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am