Երբ կապացուցվի, որ Մասիսի քաղաքապետը մեկնումեկին ապտակել է, եզրակացություններ կանեմ. Մուրադ Մուրադյան

«Ազգային ժողովի 8 պատգամավորի ստորագրությամբ երաշխավորագիրը՝ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, փոխանցվել է փաստաբաններին:  Իրավական առումով մեկ պատգամավորի ստորագրությունն էլ բավարար է՝ երաշխավորություն ներկայացնելու համար: Մուրադյանը նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ պատասխան կտրվի երաշխավորագրին: Ես փաստաբաններին չեմ տեսել, ինձ ոչինչ չեն ասել: Ամեն դեպքում, երբ կապացուցվի, որ քաղաքապետն ու իր տեղակալը մեկնումեկին ապտակել են, մի քար են նետել, եսիմ ինչ են արել, ես ձեզ հետ միասին եզրակացություններ կանեմ: Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ ծնված ժամանակներից: Ես երևի միակ մարդ են այս քաղաքում, ով տարբեր պաշտոնների ժամանակ ապրել է գյուղում, ապրում է գյուղում:Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, համեստ, խելոք տղա է եղել, հիմա Ռեմբոյի արկածներից եք պատմում իր մասին, ես զարմանում եմ, որ նման բաների ընդունակ է»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը: «Քաղաքապետի պաշտոնում Դավիթ Համբարձումյանը լավ է աշխատել, ինչի մասին կվկայի ժողովուրդը:  Ես, որ գովեմ, կասեք Ձեր մոտիկն ա, ծանոթն է, մի գյուղում ապրել եք, բան, գնացեք ժողովրդից հարցրեք, ճիշտը դա կլինի: Իսկ եթե ինչ-որ բան արել է…Ոչ մի փաստ չկա, եթե կլինի, բոլորս կտեսնենք: Ես ուզում եմ, որ օբյեկտիվ քննություն տարվի: Մենք էլ՝ որպես պատգամավորներ, երաշխավորում ենք, որ ազատ արձակման ժամանակ քննությանը չի խոչընդոտելու: Մասիսի բնակիչները երեկ փակել էին ճանապարհը, այսօր էլ են որոշել ձայն բարձրացնել:  Մի ժամանակ, որ 50 հոգի խաչմերուկ էր փակում, լավ տեղյակ էիք, հիմա որ 1000 հոգուց ավել մարդ հավաքվել, փակել է, տեղյակ չե՞ք »,- նշեց Մուրադ Մուրադյանը: «Մամուլը հաճախ հրապարակում է ոչ իրականությանը համապատասխան լուրեր:  Որդուս մասին նարկոտիկի, բանի մասին գրում էին, հիմա էլ հերքում են: Էն ժամանակ ինչ ասես գրեցին, ես էլ ասացի, որ պատվիրատուի ծնողներն են նարկոմանները: Ինչ ասես գրեցին, հիմա էլ հերքում են, դատարանը որոշել է, որ նման բան չկա: Էս արդարությո՞ւն է: Հիմա էլ համբերեք, ես չեմ հավատում, որ ինքը էդքան բանի ընդունակ է»,- նշեց նա:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am