ՕԵԿ-ի նախկին եւ ներկա խոսնակները լքում են կուսակցությունը

Օրինած երկիր կուսակցությունն աստիճանաբար լքում են երիտասարդները: Կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել ՕԵԿ նախկին խոսնակ Արթուր Միսակյանը, այս լուրը նա պաշտոնապես հաստատեց «Իրավունքի» հետ զրույցում: «Այլեւս նպատակահարմար չեմ գտնում իմ անդամակցությունը կուսակցության, այդ պատճառով էլ դուրս եմ գալիս կուսակցությունից»,-նշեց Ա. Միսակյանը: Հարցին, թե պատրաստվում է անդամակցել այլ կուսակցության, մեր զրուցակիցը պատասխանեց.«Այս պահին նման որոշում չկա,  զարգացումները ցույց կտան, թե ինչ կլինի եւ որ քաղաքական ուժը կներկայացնեմ ապագայում, կամ առհասարակ կլինի նման ուժ, որի հետ կանցնեմ քաղաքական իմ ուղին: Արդեն մեկ տարի է` 2017 թվականի ապրիլի 2-ից չեմ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ: Բայց ինչպես ասում են` քաղաքական կյանքում ոչինչ բացառված չէ: Ինքս ակտիվ  մարդ եմ եւ ունեմ անցած ճանապարհ: Մտածում եմ, որ առաջիկայում ակտիվ քաղաքական կյանքով կզբաղվեմ, թե ինչ ձեւաչափով եւ բովանդակությամբ, այս պահին չեմ կարող ասել»,-նշեց Արթուր Միսակյանը: Դիտարկմանը,   արդյո՞ք կուսակցությունից դուրս գալու որոշմանը նպաստել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ներքին զարգացումները,  Ա. Միսակյանը նկատեց, որ  դեռեւս ապրիլի 3-ին հայտարարել է, որ մեկ տարի է ինչ ակտիվ քաղաքական  գործունեությամբ չի զբաղվում, այսինք, որոշումն այդ իրադարձություններից առաջ է կայացրել: Նշենք, որ Արթուր Միսակյանը ՕԵԿ-ին անդամակցել է 18 տարի: Ի դեպ, կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել նաեւ ՕԵԿ խոսնակ Էդգար Առաքելյանը:Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի ընկերներ տեղեկացնում եմ , որ գործունեության այլ ոլորտ տեղափոխվելու պատճառով չեմ հանդիսանալու Հ3 հեռուստաընկերության լրատվական-քաղաքական բաժնի տնօրեն , ինչպես նաև օրեր առաջ դադարեցրել եմ իմ կուսակցական աշխատանքը այդ թվում նաև մամուլի խոսնակի պաշտոնում։Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին համատեղ աշխատանքի համար։Նշեմ նաև, որ գտնվելու եմ Հայաստանում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am