Կոնգրեսականը քննադատել է Ալիևի ռեպրեսիվ քաղաքականությանը՝ օրինակ բերելով Հայաստանում ծաղկող ժողովրդավարությունը

ԱՄՆ կոնգրեսականը The Hill պարբերականում հրապարակած հոդվածում խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ նշելով, որ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով ադրբեջանական հասարակությունը բնակվում է անազատ հասարակական միջավայրում և որպես ժողովրդավարության օրինակ բերել Հայաստանին: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: «Ադրբեջանական հասարակությունը նախագահի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով չի կարողանում ապրել ազատ հասարակական միջավայրում»,-նշվում է կոնգրեսականի հոդվածում:

Նա նշում է, որ Իլհամ Ալիևը, 2003-ին հորից ժառանգելով իշխանությունը, հետևողական կերպով երկրի հաստատություններն ամբողջականությամբ վերցրել է իր վերահսկողության ներքո:
«Երկրի քաղաքական ընդդիմությանը ջախջախելու համար Ադրբեջանում կիրառվում է հետևողական հետապնդումների և ձերբակալությունների գործելաոճը»,-գրված է հոդվածում: Անդրադառնալով Ադրբեջանում քաղաքական մոտիվներով կատարված ձերբակալություններին՝ կոնգրեսականը նշել է, որ այդ երկրում ավելի քան 140 «խղճի բանտարկյալ» կա: «2017-ի սեպտեմբերին ներկայացուցիչների պալատին իմ կողմից ներկայացված օրինագծում ես Թրամփի վարչակազմին կոչ եմ արել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում հետևողականություն ցուցաբերել մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված անհանգստությունների նկատմամբ»,-նշված է կոնգրեսականի հոդվածում: Կոնգրեսականը նշում է նաև, որ ներկայացուցիչների պալատ ներկայացրած բանաձևում ինքը կոչ է արել սառեցնել մարդու իրավունքները ոտնահարող ադրբեջանցի գործիչների հաշիվները և արգելել նրանց ճանապարհորդությունն ԱՄՆ-ում: Սմիթը գրում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով գործընկեր ներկայանալով, փորձում է ետին պլան մղել մադու իրավունքների շուրջ եղած մտահոգությունները: «Ադրբեջանը, որը չի հարգում սեփական ժողովրդի հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երկարաժամկետ հեռանկարում վերածվում է անվտանգության խնդրի»,-Նշել է Սմիթը: Օրինակ բերելով Ադրբեջանի հարևաններ Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ Սմիթն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կանգնել ժողովրդավարական իրավունքներ պահանջող իր քաղաքացու կողքին:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am