«Բաժակը վերցրեց, ջարդեց գլխին». պատգամավորի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները

Երևանի «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը եղել է հաճախորդների հայհոյանքը։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց վեճի ականատեսը։ Նա չի իմացել, որ «բարձրախոս» հաճախորդների մեկը եղել է 36-ամյա Արտակ Գևորգյանը` Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ անդամ Նահապետ Գևորգյանի (Հոկտեմբերյանցի Նովոյի) որդին։ «Նրանք նստած էին ընկերներով ու բարձրաձայն հայհոյում էին։ Մատուցողը նկատողություն արեց, դրանից էլ ամեն ինչ սկսվեց», — պատմեց մեր զրուցակիցը։ Նկատողությունը դուր չի եկել Գևորգյանին, նա դիմել է ռեստորանի աշխատողին ու ասել. «Դու գիտե՞ս` ում հետ ես խոսում»։ Մատուցողը պատասխանել է, որ դա կարևոր չէ, և կարգը պետք է պահպանեն բոլորը, կռվարարն էլ հայհոյել է մատուցողին։ «Մատուցողի ձեռքում գարեջրի բաժակ կար, նա այդ բաժակը կոտրեց հայհոյողի գլխին։ Անկեղծ ասած` ճիշտ արեց. այդ մարդն իրեն չափազանց անպարկեշտ էր պահում», — պատմեց մեր զրուցակիցը։ Հետո սկսվել է ծեծկռտուքը, որի ընթացքում այցելուները սկսել են ինչ-որ տեղ զանգել և մարդ կանչել։ Բայց դրա փոխարեն մոտեցել է ոստիկանությունը և տարել կռիվ անողներին։ Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Երևանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան ու ռեստորանի մատուցողներից մեկը վիճաբանել էին։ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին էին տարել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։ Պարզվել է, որ նա նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցողի՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ, վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Որոշ տեղեկություններով` Ազգային ժողովի պատգամավորի որդին նախկինում դատապարտված է եղել։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am