ԿԳ նախարարը նախ պետք է դաշնակցական Լևոն Մկրտչյանին «քընընի»

«Իրատես» թերթը գրում է. «Այս կառավարության ամենաակտիվ անդամներից մեկը՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մեծ աղմուկով նշանավորեց պաշտոնավարման մեկնարկը, հասցրեց բացահայտել որոշ չարաշահումներ, բայց հենց հերթը հասավ «Այբ» կրթահամալիրին, կարծես դադար վերցրեց: Մեր տեղեկություններով, նախարարն առայժմ մեկիկ-մեկիկ ուսումնասիրում է հակափաստարկները և պատրաստվում հերթական «լայվին»: Իսկ մինչ այդ, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, նախարարը ձեռնամուխ է եղել մյուս չարաշահումների բացահայտման գործին, առայժմ՝ առանց աղմուկի: Ամենաուշագրավն այն է, որ «հեղափոխությունից առաջ» այս նախարարությունը ղեկավարել է այսօր կրկին իշխանությունում քվոտաներ ունեցող ու այս իշխանության պատասխանատվությունը կիսող դաշնակցական Լևոն Մկրտչյանը: Այսինքն, եղած չարաշահումները որքան ՀՀԿ-ի իշխանությանն են, նույնքան էլ՝ Դաշնակցությանը, առավել եևս, որ այս ոլորտը գրեթե միշտ եղել է ՀՅԴ-ի «հովանու» ներքո, մասնավորապես՝ Լևոն Մկրտչյանի: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանը նախ պետք է իրենց գործընկեր դաշնակցականներին «քընընի», թե ինչու են տարիներ շարունակ կոռուպցիոն սխեմաներ գործել կրթության համակարգում, և ինչու չեն կանխվել դրանք: Եթե ոչ ԱԱԾ-ի օգնությամբ, գոնե գործընկերության շրջանակում նորանշանակ նախարարը թող կանչի ու մի բաժակ սուրճի ընկերակցությամբ զրուցի Լևոն Մկրտչյանի հետ: Ի՜նչ հետաքրքիր բաներ կարող են ջրի երես դուրս գալ, ինչքա՜ն բան կիմանա ոլորտի մասին անփորձ նախարարը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am