Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պաշտոնաթող լինելուց հետո ոչնչով զբաղված չէ: Այս մասին նա ասաց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Իմ վրա եմ աշխատում»,- կարճ նշեց նախկին պաշտոնյան՝ չցանկանալով կոնկրետացնել, թե ինչ է ենթադրում իր վրա աշխատելը: «Չէ, չեմ ուզում ասել»,- ասաց Հարությունյանը:
Իսկ գիրք կարդալու, կամ մեկ այլ հոբբիով զբաղվելու ժամանակ ունի՞, հետաքրքրվեցինք:
«Ունեմ, ժամանակ ունեմ»,- ասաց Արդարադատության նախկին նախարարը՝ հավելելով, որ ժամանակ տրամադրում է նաև ընտանիքին:
Գերզբաղվածությունից հետո հարմարավե՞տ է զգում «հանգստի ռեժիմում» հարցին էլ Հարությունյանը պատասխանեց՝ երբ մարդ իր վրա է աշխատում, դա հանգստի ռեժիմ անվանել չի կարելի:
«Բայց շատ հարմարավետ եմ զգում»,- ասաց նա:
Վերջում հետաքրքրվեցինք՝ հետագա գործունեության հետ կապված պլաններ ունի՞: «Ունեմ, բայց չեմ հայտնի»։
Շուրջ մեկ ամիս առաջ Կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողած Լևոն Մկրտչյանը դեռևս որևէ այլ աշխատանքի չի անցել, հանգստանում է։ Այս մասին Panorama.am-ը ճշտեց նախկին նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանից։
«Լևոն Մկրտչյանը հանգիստն անցկացնում է Երևանում՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Հանգիստը վայելում է գիրք կարդալով, ընկերների հետ հանդիպելով, քանի որ ավելի քան երկու տարի նախարար լինելով՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով հնարավորություն չէր ունենում հանդիպել բարեկամներին ու ընկերներին, այժմ այդ բացը լրացնում է», - մանրամասնեց նախկին նախարարի մամուլի խոսնակը։
Նա նշեց նաև, որ Մկրտչյանը այժմ սպորտով էլ է զբաղվում, լողի է գնում։ Մեր հարցին, թե զուգահեռ որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, նա պատասխանեց. «Գիտեք, որ Լևոն Մկրտչյանը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է, բայց նա կուսակցության ղեկավար կազմում չկա, ոչ գերագույն մարմնի անդամ է, ոչ էլ՝ բյուրոյի, սովորական շարքային կուսակցական է, այնտեղ էլ որևէ պարտավորություններ չունի։ Առաջիկա ծրագրերի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, թե ինչով կզբաղվի»։
Մեկ այլ հարցի, թե հնարավոր է Մկրտչյանը լքի Հայաստանը, Լուսինե Մարգարյանը պատասխանեց. «Ոչ, նա Հայաստանում է և կմնա Հայաստանում»։
Նախկին նախարարներից Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առայժմ լրագրողների հարցերին պատասխանել չի ցանկանում: Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դեռևս ձեռնպահ է մնում հարցազրույցներից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի հետ կապվել չհաջողվեց:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը