Աֆերիստներ պետական մակարդակով. ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ պետի «բախչեն»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին armtimes.com կայքը հրապարակել էր տեղեկատվություն ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) կողմից օգտագործված սուրճի բաժակներ, խաղալիքներ, հագուստ ու կոշիկ աճուրդի հանելու մասին, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում: Տխուր պատկեր է, իհարկե, երբ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով մարդը դատական կարգով զրկվում է իր սեփականությունից, որը հետագայում ԴԱՀԿ ծառայության կողմից հանվում է աճուրդի: Այս կարգով աճուրդի հանված գույքի քանակն ու տեսականին ուղղակի սահմռկեցուցիչ է: Արդա՞ր են արդյոք կազմակերպվող աճուրդները: Նման պայմաններում այս հարցը առավել կարեւորություն է ստանում: Մեր ձեռքի տակ եղած փաստերը խոսում են այն մասին, որ աճուրդները պարզապես ֆիկցիա են, եւ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք պետական պաշտոնյաների հետ սերտաճած աֆերիստների խմբերի հետ, որոնք մարդկանց դժբախտության վրա «բիզնես» են դրել: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը ուսումնասիրել պաշտոնական այն կայքը, որի միջոցով իրականացվում են այդ աճուրդները: Կայքի հասցեն է` harkadir.ajurd.am: Մի երկու խոսքով նկարագրենք, թե ինչպես կարելի է մասնակցել այդ աճուրդներին: Աճուրդներին մասնակցել ցանկացողը մի քանի քայլ անելով գրանցվում է կայքում, ստանում կոդ: Կայքում ներկայացվում են աճուրդի հանված ապրանքները իրենց նկարագրություններով, եւ սկսվում է աճուրդը: Մասնակիցը համապատասխան պատուհանում գրում է, թե տվյալ ապրանքը ինքը քանի դրամով է պատրաստ գնել: Մեկ ուրիշ մասնակից, տեսնելով այդ գինը, իր առաջարկած գինն է գրում: Մի երրորդ մասնակից նախկին առաջարկները տեսնելով՝ ներկայացնում է իր առաջարկը եւ այսպես շարունակ:  Դա տեւում է այնքան, մինչեւ որեւէ մեկը առաջարկի այնքան բարձր գին, որ մյուս մասնակիցները այլեւս չմասնակցեն, եւ աճուրդի անցկացման համար սահմանված ժամկետի ավարտին ամենաբարձր գին առաջարկածը դառնում է սեփականատերը: Սա՝ տեսականորեն: Գործնականում պատկերը բոլորովին այլ է: Վերը բերված ձախ նկարում ներկայացված է մարտի 9-ին տեղի ունեցած մի պատահական աճուրդի ընթացքը: Ամենաձախ սյունակում մասնակիցների կոդերն են, մեջտեղի սյունակում առաջարկները ներկայացնելու ճշգրիտ ժամը, իսկ երրորդ սյունակում`առաջարկած գները: Հիմա ուշադրություն դարձրեք ամենավերեւի 12 տողերին: 6916 կոդով մասնակիցը ժամը 12:30:43-ին առաջարկ է ներկայացնում, որ ինքը տվյալ ապրանքը կգնի 47 հազար 475 դրամով: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը պատասխանում է այդ առաջարկին` 500 դրամ ավելի: Երկու րոպե անց 6916 մասնակիցը նոր առաջարկ է ներկայացնում` 48 հազար 475 դրամ: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը 500 դրամով ավելացնում է առաջարկվող գինը: Ու դա տեղի է ունենում անընդհատ: Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Որպեսզի ձեր առաջարկած գինը տեսանելի լինի մյուս մասնակիցներին, գոնե մի քանի վայրկյան պետք է անցնի: Մի քանի վայրկյան էլ կպահանջվի, որ մյուս մասնակիցները մտածեն, մտքում  ձեւավորեն իրենց առաջարկը եւ այն հանձնեն համակարգչին: Ու եթե նույնիսկ պատկերացնենք,  որ աճուրդի բոլոր մասնակիցները օգտվում են աշխարհի ամենաարագ ինտերնետից, միեւնույն է, երկու իրար հաջորդող առաջարկների միջեւ գոնե մի քանի վայրկյանի տարբերություն պետք է լինի: Բայց, ինչպես տեսնում ենք վերը բերված նկարից, առաջարկների միջեւ այդ ժամանակահատվածը բացակայում է: Ինչպե՞ս կարող է դա լինել տեխնիկական տեսանկյունից: Այդպես արագ, ակնթարթորեն արձագանքող մասնակիցը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս 4543 կոդով, թերեւս համակարգչային «ռոբոտ» է: Աճուրդի ավարտին «ռոբոտը» պարզապես ուղիղ 500 դրամով ավելի բարձր գին է առաջարկում ներկայացրած ցանկացած առաջարկին ի պատասխան: Եվ իր առաջարկը տեղադրվում է հենց այն ակնթարթին, երբ մյուս մասնակիցը ներկայացնում է առաջարկություն...  Ստացվում է, որ հատկապես արժեքավոր իրերի աճուրդների ժամանակ պատահական անձինք չեն կարող հաղթել, իսկ հաղթողը միշտ համակարգչային «ռոբոտն է», որն էլ իր հերթին լիարժեքորեն ինտեգրված է ԴԱՀԿ վերահսկողության տակ գտնվող պաշտոնական կայքի հետ: Թե ովքեր են այդ «ռոբոտները», որքան գումար են «վաստակել» իրենց գործունեության ընթացքում, հնարավոր է պարզել միայն իրավապահների կողմից անաչառ ու պրոֆեսիոնալ քննության արդյունքում: Սակայն նման քննության անցկացումը բացառված է ի սկզբանե: Այդ ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի «բախչեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am