Հայկ Խանումյանն Աշոտ Ղուլյանին մեղադրել է սաբոտաժի մեջ

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը պատգամավորական հայտարարությունների ժամին քննադատել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գործունեությունը: Ամիսներ առաջ Խանումյանը Ղուլյանին մեղադրել էր ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, մեղադրել էր նրան անգործության մեջ, այս անգամ այդ մեղադրանքներին ավելացավ նաև ԱԺ աշխատանքների սաբոտաժի մեղադրանքը: «Ազգային ժողովը մնում է փակ հանրության համար: Սա անթույլատրելի երևույթ է: Սրա վերջին կաթիլն այս տարվա բյուջեի կատարողականի լուսաբանման խոչընդոտումն էր: Բյուջեի կատարողականն Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի գլխավոր գործիքն է և հանրությունն առավելագույնս պետք է տեղյակ լինի թե ինչպես են ընթացել քննարկումները: Մեր բնակիչները պետք է իմանան, թե ինչպես են ծախսվել իրենց կողմից վճարված հարկերը, իրենց կողմից ընտրված պատգամավորները որ ծրագրերն են կարևորել, գումարների ծախսման արդյունավետությանն ինչպես են վերաբերվել, ինչ հարցեր ու առաջարկներ են հնչեցրել: Այս ամենի փոխարեն մենք տեսանք չլուսաբանվող կատարողական և հանրությունից կատարողականի գործընթացը թաքցնելու փաստ: Վստահ կարող եմ նշել, որ այս ամենն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությունն է: Վստահորեն կարող ենք փաստել նաև, որ պարոն Ղուլյանն իրականացնում է Ազգային ժողովի աշխատանքների սաբոտաժ: Եվ ոչ միայն կատարողականի լուսաբանման հարցերով, այլ ընդհանրապես: Ես նախկինում ԱԺ նախագահին մեղադրել եմ ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, ես մեղադրել եմ նրան անգործության մեջ, հիմա մեղադրում եմ նաև ԱԺ աշխատանքների և պատգամավորների գործունեության միտումնավոր խանգարման ու սաբոտաժի մեջ: Այս հարցը քաղաքական քննարկման առարկա պետք է դառնա խորհրդարանական կուսակցությունների միջև: Երբ Հայաստանում ամեն փոքր համայնքի ավագանու նիստ անգամ օնլայն հեռարձակվում է, ամոթ է, երբ Արցախի ԱԺ հանձնաժողովների և լիագումար նիստերի քննարկումները թաքցվում են հանրությունից»,-մանրամասնել է պատգամավորը: Խանումյանն անդրադարձել է նաև Արցախի Հանրային հեռուստատեսության և բուհերի խորհուրդների խնդիրներին: Հանրայինի մասին Խանումյանը մասնավորապես նշել է. «Այս հեռուստատեսությունը մնում է որպես ավտորիտար համակարգի գործիք, չի արտահայտում բազմակարծություն, չի անդրադառնում կարևորագույն քաղաքական հարցերին և փակ է մնում քաղաքական թեմաների ու հատկապես ընդդիմության համար »: «Վերածնունդ» խմբակցություն 31 մայիսի, 2018թ.

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am