Զենքի խայտառակ անօրինական վաճառք ՀՀ ԱԳ նախարարի թողտվությամբ

ԵՀՄՖ նախագահությունը անցյալ տարվա սեպտեմբեր ամսին տեղեկացրեց Հայաստանի իշխանություններին, որ գաղտնի և խաբեբայության մեծ տարր պարունակող գործարք է կատարվել Չեխիայի և Ադրբեջանի միջև: Խոսքը հսկայական քանակությամբ շարժական հրթիռանետների և հրանոթների անօրինական վաճառքի մասին էր: Տատրա ավտոմեքենաների բազայի վրա տեղադրված հռթիռանետների և հրանոթների «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգը և RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է լեռնային պայմաններում պատերազմ վարելու համար: Ադրբեջանի հետ պայմանագիրը կնքել է «Czechoslovak Group» չեխական ընկերությունը, որը պատկանում է միջազգային արկածախնդիր և զենքի անօրինական առևտրով զբաղվող Յարոսլավ Ստռնադին: «Դանա» համակարգը հավաքվում է Սլովակիայում «MSM Group»-ի գործարաններում: Գործարքը թաքցնելու նպատակով ռազմական տեխնիկան ինքնաթիռներով տեղափոխվում է Իսրայել, իսկ այնուհետև՝ Բաքու: Տեղափոխությունը կատարվում է Ալիևների ընտանիքին պատկանող Silk Way Airlines ավիաընկերության ԻԼ-76 ՏԴ ինքնաթիռների միջոցով: Խաբեության հիմքում ընկած է այն, որ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի ստորագրությամբ տրված է կեղծ վերջնական օգտագործողի (end user) տեղեկանք, ըստ որի ռազմական տեխնիկան, իբրև թե, արտահանվում է Իսրայել: Այս տեխնիկան նախատեսված է Հայաստանի դեմ պատերազմի համար: Նշենք, որ այս կեղծ գործարքի բոլոր մասնակիցները մեծ վախ ունեին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը աղմուկ կբարձրացնի, հետամուտ կլինի և կկանխի գործարքը: Սակայն ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը ժամանակին չի արձագանքել, իսկ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը չի ցուցաբերել անհրաժեշտ արհեստավարժություն, բացարձակապես հետամուտ չի եղել կատարված գործարքին և այս ստոր գործարքը տեղի է ունեցել նրանց լուռ համաձայնությամբ: Մենք բազմիցս անդրադարձել ենք այսպես կոչված դեսպանի առևտրական գործունեությանը և նշել, որ նա ծառայում է ՀՀԿ պատգամավորների ու վարչակազմի ներկայացուցիչների ֆինանսների տեղավորմանը և առևտրական գործարքների իրականացմանը Չեխիայում, սակայն երբևիցե չենք ստացել որևէ արձագանք այն ժամանակվա ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից և նախագահ Սերժ Սարգսյանից: Նշել ենք նաև, որ ԱԳՆ մի շարք դեսպաններ զբաղված են հայկական համայնքների դեմ պայքարով և համայնքները քայքայելով: Այս հարցը նույնպես չի հետաքրքրել նախկին նախարար Նալբադյանին և նախագահ Սարգսյանին: Արդյունքում Ադրբեջանը բացառիկ կարևորության և իր որակներով նմանը չունեցող հսկայական քանակությամբ զենք է ստացել Չեխիայից: Համոզված ենք, որ մեր այս հայտարարությունը հիմք կհանդիսանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համար՝ օր առաջ կասեցնելու երկրի դեմ աշխատող ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գործունեությունը և թեկուզ շատ ուշացած, բայց կոնկրետ քայլեր կձեռնարկվեն զենքի վերջին խմբաքանակը Ադրբեջան զարտուղի ճանապարհներով հասցնելու գործընթացը կասեցնելու համար: ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան 31.05.2018թ. Բրատիսլավա

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am