Դուք չշնորհավորեցիք անգամ հաղթանակած հայ ժողովրդին

Պարո՛ն Լևոն Տեր-Պետրոսյան՝ ՀՀ Առաջին նախագահ: Անձամբ՝ որպես ՀՀ անկուսակցական քաղաքացի, ապշահար եմ Ձեր եսակենտրոն, հայոց մեծածավալ համաժողովրդական պայքարի նկատմամբ ի սկզբանե չեզոք, կողքից թամաշա անող դիտորդի սառցաբեկոր պահվածքից, Ձեր մեծամիտ լռության, ժողովրդական հարաճուն շարժմանն ուղղված թյուր հավատի, անլուր կասկածանքի, բացահայտ նախանձի, թունոտության, ժողովրդի ու Նիկոլի տապալումը ենթադրող ու երազող, և դրա համար ասորերեն աղոթող տվայտանքիդ համար։
Ի փառս Աստծո և ի հեճուկս Ձեզ՝ մեր ժողովրդական թավշյա պայքարին կասկածամտորեն նայողիդ, Նիկոլի տապալումը անթաքույց երազողիդ սրտատրոփ սպասումները իրականություն չդարձան։ Ժողովուրդը հաղթեց: Աշխարհն էլ ցնծաց, բայց Դուք մնացիք Ձեր խարդախ մտորումների սարդոստայնի մեջ՝ անձամբ գործած ինքներդ ձեզ համար: Գոնե հաղթանակից հետո ժողովրդի՛ն շնորհավորեիք... Ո՜չ, դա էլ չարեցիք... Գլուխը քարը՝ Նիկոլին էլ չշնորհավորեցիք՝ բացահայտելով մի պարզ բան՝ Դուք ժողովրդին մոլորեցրել էիք ի սկզբանե, Դուք չարիքի արմատն էիք դեռ 2008-ին, երբ ժողովրդին ուղղորդեցիք մարտիմեկյան ջարդերի ասպարեզ. արդյո՞ք չունեիք ներքին պայմանավորվածություն ջարդարար ոհմակների ու դրանց կազմակերպիչների հետ։ Այսօր եւ հետայսու Դուք դա չեք կարող ժխտել ու Ձերը հաստատել: Ձեզ ապահով հասցրին Ձեր առանձնատուն, և Դուք այնտեղից դուրս չեկաք՝ պատճառաբանելով, թե ԱԱԾ-ն չի երաշխավորում Ձեր կյանքի ապահովությունը։ Եվ ի՞նչ արեցիք Դուք. այդ օրվա դեպքերը թարմ են մեզնից շատերի հիշողության մեջ: Դուք, մնալով ապահով պատնեշի հետևում, թոհուբոհի հրապարակ ուղղորդեցիք Նիկոլին՝ նրան դարձնելով Ձեր կիսատ-պռատ պայքարի քավության նոխազ... Ամեն բան կարծես մշակված էր... Մնացյալը չմեկնեմ. բոլորը գիտեն՝ և՛ հետոն, և՛ Ձեր չեզոքության հետևանքները։ Հիմա՝ մեր ժողովրդի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի մեծ և շռնդալից հաղթանակից հետո, առանց շնորհավորանքի բառ իսկ հղելու, փորձում եք Նիկոլին, հասարակության լայն զանգվածներին, ժողովրդին Ձեր ոճին հատուկ մեծադղորդ խրատաբանությամբ «ահաբեկել» ու Ձեր պահանջները ներկայացնել ինչ-որ անիմաստությամբ.... Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ ձեր փոխարեն, Ձեր «նոտա» -ի, Ձեր ՀՀԿ-ական ուղղվածության աբսուրդ քծնանքի, Ձեր տկարամիտ հայեցակարգի համար։ Հարգելի՛, փա՛ռք Աստծո, արդեն վաղուց նախկին նախագահ, Ձեր՝ Նիկոլին հղված «խորհուրդը» կասկածելի ենթատեքս ունի... Մի՛ փորձեք մեկ անգամ էլ (թող սիրելի Նիկոլը ներողամիտ լինի գործածվելիք բառի համար) Նիկոլին «փչացնել» ձեր «խորհուրդներով» և շեղել ներկայիս խիզախ երիտասարդներին, ինչպես 2008-ի չարաբաստիկ Մարտի մեկին արեցիք (ոչինչ չի մոռացվել, և չի մոռացվել նաեւ այն ժամանակի երիտասարդների ՀԻՄԱ՛-ն, որ Դուք չցանկացաք իրողություն դարձնել... Իսկ ինչի՞ համար էին ձեր բորբոքուն հանրահավաքները, ո՞րն էր դրանց իմաստը, եթե պիտի դառնար Մարտիմեկյան ջարդ...) ։ Եվ համոզված եմ՝ այսօր արդեն ոչ մեկը չունի Ձեր «օգնության» եւ «խորհրդի» կարիքը, քանզի ժողովրդական հեղափոխությամբ չհպարտացաք, նրա հաղթանակով չցնծացիք, և ուրեմն՝ ձեր հղումը վտանգավոր և խիստ ժամանակավրեպ է: Եվ խոսքս ցանկանում եմ ավարտել հայոց Սպարապետ Վարդան Մամիկոնյանի հանճարեղ խոսքերով՝ ուղղված Հայոց բանակի մարտիկներին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի ճակատամարտից առաջ . «Զինվորնե՛ր, եղբայրնե՛ր, ժողովու՛րդ հայոց։ Վաղը ազատության օրն է։ Վաղը պիտի կռվենք։ Եթե կան մեր մեջ թերահավատներ և վատեր, արձակենք՝ թող գնան մեզնից ի բաց» ։ Իսկ Դու՛ք Վարդանի մատնանշած այդ թերահավատն ու վատն եք: Ուրեմն՝ ԳՆԱՑԵ՛Ք ՄԵԶՆԻՑ Ի ԲԱՑ...
Մամուլի խոսնակ` Արմեն Խաչատրյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am