Ադրբեջանը շարունակում է պատրաստվել Նախիջևանում

«168 Ժամ» թերթը գրում է. «Հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը: Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրբեջանը անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը՝ վիրավորելով միջնորդներին: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում` ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով: Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը, որն, ըստ էության, բացառում են բոլոր միջնորդներն ու Հայաստանը և ինչն անհնար է: Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում և հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը»,- «168 Ժամ»-ի  հետ զրույցում Բաքվի Ղարաբաղյան քաղաքականության նրբությունները ներկայացրեց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ նշելով, որ չի բացառվում, որ Նախիջևանի ուղղությամբ ակտիվությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձևաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ, ինչպես պնդում է Դավիթ Շահնազարյանը: Թուրք քաղաքագետ Բասքըն Օրանն այս հեռանկարը քիչ հավանական է համարում: Ըստ նրա, Թուրքիայի իշխանությունների համար նման սրումը բացարձակապես ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը` Օրանն ասել է, որ հակամարտության վերսկսման վտանգ կա: «Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասել է Օրանը: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am