Կարելի է ակնկալել ԵՄ ֆինանսավորման ավելացում. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց,որ Եվրոպական գործընկերների հետ մեր հանդիպումներում խոսում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի արագացման անհրաժեշտության մասին։ «Մենք այսօր նիստի ընթացքում քննարկում էինք Եվրամիության կողմից 2017-2020 թվականների համար Հայաստանին տրամադրվող 176 միլիոն եվրո դրամաշնորհի բաշխումն ու բաղադրիչները։ Խոսքը ամենատարբեր ոլորտների բարեփոխումների մասին է՝ սկսած տրանսպորտից մինչեւ մարդու իրավունքներ, լավ կառավարում, տնտեսական եւ բյուջետային վարկերի տրամադրում, այսինքն՝ բավականին լայն շրջանակ է։ Ես հասկանում եմ՝ բոլորին հետաքրքրում է, թե կոնկրետ քաղաքացու համար 4 տարվա ընթացքում 176 միլիոն եվրոյի օգտագործումն ինչ դրական փոփոխություններ կբերի, բայց ես կարծում եմ, որ պետք է սպասել, քանի որ դա ընթացող գործընթաց է»,-հարցին, թե հունիսի 1-ից համաձայնագիրը ո՞ր մասով է ուժի մեջ մտնելու,նշեց  Պապիկյանը : Նկատառմանը, թե արդյոք հայկական կողմը մտահոգություն ունի վավերացման գործընթացի ուշացման առումով կամ կա՞ արդյոք կարծիք, որ ինչ–որ երկիր կարող է խոչընդոտել այդ գործընթացին, ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ հայկական կողմը նման մեսիջներ ու ուղերձներ չունի. «Մենք լիահույս ենք, որ բոլոր անդամ երկրների կողմից հնարավորինս արագ կվավերացվի»։ Պապիկյանի համոզմամբ՝ ԱԳՆ–ն չէ, որ պետք է գնահատական տա երկրում տեղի ունեցած փոփոխություններին. «Եվրոպական մեր գործընկերներն արդեն հնչեցրել են եւ ես հուսով եմ, որ այն հնարավորություն կտա ավելի արագացնել վավերացման գործընթացը։ Հարցը, արդյոք այս փոփոխությունները նպաստում են համաձայնագրի վավերացման արագացմանը, ես կարծում եմ, որ այո»,–կարծիք հայտնեց նա։ «2018 թվականի համար նախատեսված է 36 մլն եվրո, սակայն «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակներում հնարավորություն կա այդ գումարը ավելացնել։Մենք ունենք մի շարք հանձնառություններ՝ մարդու իրավունքների, բարեփոխումներ տարբեր բնագավառներում, ինձ թվում է՝ եթե այս ուղղություններով կոնկրետ եւ հստակ քայլեր իրականացնենք, մենք կարող ենք ակնկալել, որ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը կկիրառվի եւ ֆինանսավորումը կավելանա»,–նշեց փոխնախարարը։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am