Ֆառի թիկնապահների կազմակերպած ծեծը պատռեց Վարդենիսի ոստիկանապետի դեմքը.նա ստեր էր զեկուցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը, սեփական անկարողությունը պարտակելու համար, սուտ տեղեկություններ է զեկուցում իր վերադասին: Խոսքը կիրակի օրը Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասին է: Բանն այն է, որ Վարդենիս-Երեւան երթուղային գծի սեփականատեր, Ֆառ անունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել տաքսու վարորդ Արման Խչեյանին: Պատճառն այն էր, որ Արմանն իբրեւ թե ուղեւոր էր գողացել երթուղայինից: Այս ծեծի հետեւանքով Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը փակվել էր, երթուղու աշխատանքը դադարեցվել, քանի որ Արմանի ազգականներն ու հոր ազատամարտիկ ընկերները պահանջում էին ներողություն խնդրել Արմանից: Վարորդի հայրը Վարդենիսում հայտնի ազատամարտիկ, վաղամեռիկ Գառնիկ Խչեյանն է` Հեբո անունով: Ու քանի որ բախումը եղել էր Ֆառի հետ, որը հեղինակություն է, Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանը քաջ գիտակցում է, որ համարձակությունը չի ների նրա դեմ դուրս գալ եւ ծեծին իրավական ընթացք տալ, ուստի որոշել է ստել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանապետ Ղամբարյանը, որը դեպքի օրը անգամ Վարդենիսում չի եղել, զեկուցել է, թե լուրջ բան չկա, «հարբեցողի տղու են ծեծել», «շոֆերի կռիվ է», «ինչ ազատամարտիկ»: Բայց հատուկ Ղամբարյանի եւ նրա վերադաս Գեղարքունիքի ոստիկանապետ Արսեն Ադամյանի, ինչպես նաեւ դատախազ Արսեն Արսենյանի համար նշենք, որ Հեբոն իր առողջությունը թողեց մարտի դաշտում, խաղաղ Հայաստանում մահացավ, որպեսզի մերօրյա իրավապահ կոչվածները վայելեն Սոթքի ոսկու հանքի բարիքները` անգամ կոտրած ոտքով: «Ժողովուրդ»-ը դեռ կհետեւի այս գործի ընթացքին»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am