«Մարտահրավերներն անխուսափելի են». Տարոն Աճեմօղլուն պատրաստվում է գալ Հայաստան/տեսանյութ/

Բացարձակապես խաղաղ թավշյա հեղափոխությամբ Հայաստանը թեւակոխեց զարգացման նոր փուլ: Այս մասին«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն: Նա սակայն նկատել է, որ խաղաղ հեղափոխությունը կարեւորագույն, բայց միայն առաջին քայլն է. «Երկորրդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: Այդ երկրորդ քայլը որեւէ կերպ երաշխավորված չէ, բայց մենք հիմա գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը»,-նշել է Աճեմօղլուն: Նա համոզմունք է հայտնել, որ գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից. «Այդուհանդերձ, հիմնական պահանջներն են՝ արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները, եւ անել այս ամենը ներքին համերաշխության պայմաններում: Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորը այրել են նախկին հակասությունները եւ նոր սկզբի վրա հիմնվել»: «Ինչու են տապալվում պետությունները» գրքի հեղինակ Աճեմօղլուն նկատում է, որ Հայաստանի համար խոստումնալից է, որ թե երկրի ներսում, թե դրսում միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Սակայն մարտահրավերներն անխուսափելի են: Այս պայմաններում ցանկություն կա բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում»,-ընդգծել է հայտնի տնտեսագետը: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով պետք է համալրվեն նոր, երիտասարդ մարդկանցով. «Միաժամանակ, պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»: Աճեմօղլուն իրեն չի տեսնում ՀՀ կառավարությունում՝ նշելով, որ դա ՀՀ քաղաքացիների գործն է: Այդուհանդերձ, Աճեմօղլուն հիմա ՀՀ իշխանությունների հետ քննարկում է, թե երբ է հարմար, որ ժամանի Հայաստան որպես փորձագետ, ով կարող է խորհուրդ տալ բարեփոխումների վերաբերյալ. «Երկու անգամ զրուցել եմ վարչապետ Փաշինյանի հետ: Դա ինձ կօգնի նստել ու վերլուծել, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը եւ կարող եմ արդեն ժամանել ու խորհուրդ տալ»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am