Նոր խորհրդարանի զուգահեռ ուրվագիծը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը կդառնա երրորդ նոր կուսակցությունը, որը բավական շոշափելի հավակնությամբ մտնում է նախընտրական պայքարի մեջ: Մինչ այդ մտել էին «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանը»: Փաստորեն, 2017 թվականի խորհրդարանական տեղերի համար պայքարում ընդդիմադիր դաշտում կգործի միանգամից երեք նոր կուսակցություն, որոնց, բնականաբար, «կմիանան» արդեն իսկ նախընտրական պայքարի փորձ ունեցող կուսակցությունները, որոնք հանդես են գալիս ընդդիմության դաշտում: Բնականաբար, այս ուժերի մեջ կան անկեղծ ընդդիմադիր դիրքեր զբաղեցնող միավորներ եւ կան իշխանության հետ այս կամ այն կերպ գործակցող, պայմանավորվող կամ արդեն պայմանավորված ուժեր: Անվանապես նոր է, իհարկե, նաեւ «Հայկական վերածնունդը», սակայն դե ֆակտո դա հին ՕԵԿ-ն է: Արա Աբրահամյանը ըստ երեւույթին փոշմանել է եւ չի միանա պայքարին՝ երեւի տեսնելով, որ տեղն իսկապես նեղ է: Բանն այն է, որ միայն փողերը այս դեպքում հարց չեն լուծելու: Ավելին՝ Աբրահամյանի շատ փողերը նրան երեւի թե խանգարեցին էլ, քանի որ նրա համար փողն ուժ է, շատ փողը՝ շատ ուժ, իսկ Սերժ Սարգսյանին հազիվ թե պետք լինի տեղ տալ շատ ուժեղ միավորի, եթե անգամ այդ միավորը հանդես է գալիս լիակատար լոյալությամբ: Եվ քանի դեռ այդ ուժը գլխացավ չէր դարձել, Սարգսյանը ըստ ամենայնի արեց հնարավորը, որ չդառնա նաեւ հետագայում: Համենայնդեպս, Հայաստանում կուսակցական գործունեություն ծավալելու մտադրության վերաբերյալ մարտին վերջնական որոշում կայացնելու մասին հայտարարած Արա Աբրահամյանը դեռեւս լռում է, եւ կարծես թե անմիջական ակտիվություն էլ չի նկատվում կուսակցաշինության մասով: Նկատի ունենալով այն, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հավակնում են վերցնել խորհրդարանական 50+1 տոկոսը՝ կայուն մեծամասնություն ձեւավորելու համար, դժվար չէ արձանագրել, որ ընդդիմադիր հատվածին մնում է 49 տոկոս, իսկ իրական ընդդիմությանը՝ դրանից էլ պակաս, քանի որ Սերժ Սարգսյանն անկասկած չի մնա միայն ՀՀԿ-ՀՅԴ կայուն մեծամասնության հույսին եւ նաեւ ընդդիմադիր տիրույթում կփորձի ապահովել «պահուստային» մանդատներ: Առայժմ իրադարձությունները զարգանում են այնպես, որ նկատելի չեն գործոններ, որոնք կխանգարեն համակարգի վերարտադրությանը, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունները պայքարելու են 49 տոկոսից էլ պակաս տեղերի համար: Բնական է, որ չի ստացվի տեղավորել բոլորին, քանի որ յուրաքանչյուրին 5 տոկոս տալու դեպքում, 49 տոկոսը կարող է չբավարարել: Հետեւաբար՝ ընդդիմադիր դաշտում կլինի պայքար ոչ միայն իշխանության, այլ նաեւ միմյանց դեմ: Միաժամանակ, կլինեն նաեւ միավորումներ: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ նոր իրավիճակում որքան էլ բարդացել է իշխանության վերարտադրությունը մի շարք գործոնների հետեւանքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, հասարակության դժգոհության աճ, Արեւմուտքի վերաբերմունքի խստացում, նույնքան էլ բարդացել է իրավիճակը ընդդիմադիր ուժերի համար: Նրանք ակնհայտորեն չունեն իշխանափոխության ուժ՝ առանձին-առանձին վերցրած, միաժամանակ չունեն համախմբման գործնական, առարկայական հեռանկարներ: Հետեւաբար՝ այդ հանգամանքն օբյեկտիվորեն թուլացնում է իշխանության վերարտադրության գործընթացին դիմակայելու նրանց հնարավորությունը, մեծացնելով իշխանության հետ տարբեր կերպ պայմանավորվելու մոտիվացիաները՝ խորհրդարանական տեղերի համար: Առավել եւս, որ, ինչպես փորձն է ցույց տալիս, Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերը գործնականում ավելի հեշտ պայմանավորվում են իշխող համակարգի, քան միմյանց հետ: Այս իրավիճակում ի հայտ է գալիս ներքաղաքական զարգացման, ներքաղաքական տրամաբանության մի նոր ուրվագիծ: 2017 թվականին Հայաստանում կարող է ձեւավորվել ոչ միայն նոր խորհրդարանական ընդդիմություն, այլ նաեւ նոր արտախորհրդարանական ընդդիմություն: Այն ուժերը, որոնք դուրս կմնան խորհրդարանից՝ իսկ բոլորին տեղավորելը կարող է չստացվել, կա՛մ կկանգնեն քաղաքականությունից ընդհանրապես հեռանալու հեռանկարի առաջ, կա՛մ ստիպված կլինեն սկսել մրցակցել արտախորհրդարանական դաշտում գերակայություն հաստատած «Նոր Հայաստանի» հետ, որը հանդես է գալիս բավական արմատական դիրքերից: Բացառված չէ, որ արմատականությունը չեզոքացնելով Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր տիրույթում՝ իշխանությունը փորձի դրա չեզոքացմանը հասնել նաեւ արտախորհրդարանական հարթության վրա, որը դեռեւս շարունակում է մի շարք գործոններից ելնելով Հայաստանում լինել հասարակական-քաղաքական գործընթացների «կիսագունդ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am