ՀՀԿ վերնախավն ափսոսում է, բայց արդեն ուշ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից սկսվել է արտահոսքը: Արդեն երկու պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գեւորգյանը, հայտարարել են ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին: Առաջիկայում նման հայտարարությամբ հանդես կգա մի քանի այլ պատգամավոր եւս: Ու հիմա ՀՀԿ-ն չունի օրենսդրական որեւէ լծակ կանխելու համար տեղի ունեցողը, ստիպելու պատգամավորներին, որ խմբակցությունից հեռանալու դեպքում վայր դնեն մանդատները: Ավելին` երբ ժամանակին ԲՀԿ-ն պահանջում էր ԱԺ կանոնակարգ օրենքում նման դրույթ ամրագրել, ՀՀԿ-ականները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին: Ընդհակառակը, խմբակցությունից հեռացած պատգամավորների համար ազատ գործունեության երաշխիքներ սահմանվեցին ոչ միայն օրենսդրությամբ, այլեւ ԱԺ կանոնակարգ օրենքով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀԿ վերնախավն այս օրերին ափսոսում է, որ չի գնացել այդ քայլին. մասնավոր զրույցներում նրանք պարբերաբար այդ մասին են խոսում: Այն ժամանակ ՀՀԿ-ականների մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանն օրերից մի օր հրաժարական կտա, իրենք կհեռանան իշխանությունից: Ընդհակառակը, ՀՀԿ-ում համոզված էին, որ դեռ 20-30, միգուցե 40-50 տարի իրենք են լինելու իշխանության ղեկին, իրենք են թելադրելու խաղի կանոնները: Իսկ օրենսդրությամբ խմբակցությունից հեռացած պատգամավորներին գործունեության ազատ երաշխիքներ տալով` իրենք կփորձեին վերահսկողության լծակներ ունենալ խորհրդարանական մյուս խմբակցությունների վրա. իրենց մարդկանց ներդնելով տարբեր խմբակցություններում` միշտ հնարավորություն են ունեցել պատեհ պահի «պայթեցնելու ականները», խմբակցություններից դուրս բերելու իրենց մարդկանց` այդպես «զինաթափելով» ընդդիմախոսներին: Եւ այդ մեթոդը կիրառվել է տարիներ շարունակ՝ ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի դեպքում, երբ վերջիններս հեռացան իշխանությունից: Բայց հիմա, փաստորեն, ՀՀԿ-ի համար ամեն ինչ ուշ է. ՀՀԿ գնացքը վաղուց է գնացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am