Ալեքսանյանը՝ Փաշինյանին. Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․ «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, էլի աշխատատեղ բացեմ, հա դե, աշխատողները գրանցում չունեն։ Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ, սաղին ուղարկեմ տուն, որովհետեւ շատ մեծ ներդրումներ են պետք նման գործարան ու էդքան մարդ աշխատացնելու համար։ Ասեք՝ ո՞նց անեմ, ոնց ասեք՝ ըտենց պատրաստ եմ անել»։ Ներկաները նկատել են, որ հարցադրումն ինչ-որ առումով իսկապես մտահոգել է Փաշինյանին։ Վերջինս, որն ընդհանուր առմամբ շատ չի խոսել այդ հանդիպման ժամանակ, այլ առավելապես լսողի դերում է եղել, սկզբնական իր խոսքում հարկ է համարել հարցնել՝ ինչո՞վ օգնեմ, որ անխափան աշխատեք, արհեստական պրոբլեմներ ոչ մեկի առջեւ չենք հարուցելու։ Հարցադրումը լսելուց հետո Փաշինյանն ասել է՝ խնդիրը խորությամբ մասնագետների հետ կքննարկենք, ձեզ կպատասխանենք՝ ամեն ինչ պետք է լինի օրինական դաշտում։ Ի դեպ, Սամվել Ալեքսանյանն իր մտահոգությամբ միակը չի եղել այդ հանդիպման ընթացքում, մյուս գործարարները եւս անդրադարձել են այդ կարգի խնդիրների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am