Լարսի անցակետում ԵՏՄ-ի համար առանձին անցակետ կլինի

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական եւ այլ փոխադրողների հերթեր էին գոյանում: Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով: Դրանից հետո որեւէ արձագանք կամ պատասխան չի եղել, ՀՀ կառավարության անդամներն էլ այդ մասին չեն խոսել: 168.am-ը ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են բանակցությունները, որեւէ լուծում հնարավո՞ր է: Փոխնախարարը նշեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են: «Մենք համատարած լուծումներ ենք քննարկել ռուս գործընկերների հետ, որ ինչքան հնարավոր լինի՝ ճանապարհի լայնացում լինի: Նախարարը բեռնափոխադրողների հետ քննարկել է, այն կողմից էլ լիարժեք պատկերացումը եւ ընդառաջ գնալու, խնդիրները լուծելու պատրաստակամությունը կա: Ոչ միայն առանձին անցակետ կլինի, մենք ուզում ենք լուծումներն այնպես տրվեն, որ այնտեղ առաջացող հիմնական խնդիրները լուծվեն»,- ասաց Ա.Առաքելյանը: Ըստ նրա՝ այդ տարածքում երկու սարի արանքում սեղմված ճանապարհ է, եւ մեքենաների հերթերն ավելի շատ գոյանում են՝ կլիմայից ելնելով, նաեւ գետն աշնանն ու գարնանը վարարում է, դա էլ է խնդիր ճանապարհի լայնացման համար. «Տեղում մի քանի անգամ եղել ենք եւ գործընկերների հետ լուծումներ ենք առաջարկել: Դա ոչ միայն հայկական, այլեւ ԵՏՄ բոլոր փոխադրողների համար առավելություն կլինի: Այժմ նախագծային աշխատանքներ են իրականացվում, բայց քանի որ իրենց տարածքն է, մենք չենք կարող ակտիվ ներգրավվել: Դրանց ավարտից հետո պարզ կլինեն ժամկետները»: Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհը լայնացնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, տեխնիկապես բարդ ու վտանգավոր է, պայթեցումների խնդիր կա: Ներդրումների արդարացվածությունը, ըստ նրա, կապված է փոխադրվող բեռների ծավալների հետ. «Ես կարծում եմ, որ իրենք պետք է զգան, որ Հայաստանն այդքան բեռնափոխադրումների ծավալներ ունի: Ձմռան պատճառով ճանապարհները հաճախակի փակվում էին, գարնան հետ կապված մեր արտահանումներն ակտիվանում են եւ ծավալները կմեծանան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am