Կապանում հացադուլը դադարեցվել է. ձեռք է բերվել նախնական համաձայնություն

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ Ռուսաստանից ժամանած ներկայացուցիչներն ու գործադուլ, հացադուլ հայտարարած աշխատակիցները համաձայնության են եկել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց գործադուլ հայտարարած աշխատակիցներից մեկը, երեկ՝ մայիսի 29-ին տեղի է ունեցել հանդիպում կոմբինատի ներկայացուցիչների և մոտ 13 աշխատակիցների միջև: «Մեր հանդիպումը տեղի է ունեցել երեկ ժամը 9:00-ի սահմաններում: Հացադուլ անողներն արդեն դադարեցրել են հացադուլը, սիկ այսօր ժամը 16:00-ից էլ աշխատանքային օրը նորմալ, իր հունով սկսելու է, գործադուլն էլ ավարտվելու է: Այսօր առավոտյան նորից հանդիպում ենք ունեցել, որոշ հարցերի շուրջ եկել ենք եզրահանգման: Կա նախնական պայմանավորվածություն, որ 10 տոկոսով բարձրանալու են բոլորի աշխատավարձերը, ընդ որում՝ այդ բարձրացումն ազդում է նաև հավելավճարների վրա: Ըստ հավելավճարի քանակի, ստացվում է հիմնական աշխատավարձի բարձրացում 17-20 տոկոս: Ունենք նաև եկրորդական հարցեր, սակայն ամբողջ հիմնարկի աշխատելուց հետո միայն իմաստ ունի դրանք քննարկել: Նախատեսում ենք քննարկել ցածր աշխատավարձ ստացող անձանց աշխատավարձն ավելի շատ բարձրացնելու հարցը, քանի որ իրենց համար այդ 10 կամ 17 տոկոսը չնչին գումար է կազմում: Այս թեմայով քննարկումներ նաև այսօր են լինելու: Այս նախնական պայմանները, այո՛, մեզ բավարարում են: Այս պահի դրությամբ նրանք մեզ հնարավորություն են տվել գործելու և հարցեր լուծելու համար»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նշենք, որ Կապանի ԼՀԿ-ում կախված տարբեր հանգամանքներից աշխատավարձերը տարբերակված են: Ստացված վերջնական աշխատավարձի մեծ մասը կազմում են լրավճաները, որոնք չեն մտնում աշխատավարձի դրույքի մեջ: Այս դեպքում, աշխատավարձի 10 տոկոսը բարձրացումը, ըստ պայամանավորվածության, պետք է ազդի նաև լրավճարների վրա: Բանակցություններին ներկա են եղել Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը, «Պոլիմետալ» ընկերության արտադրության գծով տնօրեն Վիտալի Սավչենկոն և այլոք: Մեր զրուցակիցը նշեց, որ նախաձեռնող խումբն ընդհանրապես անհատական որոշումներ չի կայացրել. բոլոր ուշումները, որոնք ձեռք են բերվել, ընդհանուր հայտարարվել են, համաձայնեցվել, հետո նոր ընդունվել: econews.am

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am