Ովքե՞ր են ՊՆ նորանշանակ փոխնախարարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակել Գաբրիել Բալայանին եւ Մակար Ղամբարյանին: Գաբրիել Բալայանը Կիմ Բալայանի որդին է, նրա մյուս որդին՝ Տիգրան Բալայանը ԱԳՆ խոսնակ է, իսկ Դավիթ Բալայանը՝ դատավոր: Իսկ Մակար Ղամբարյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանի փեսան է: Մակար Ղամբարյանի կենսագրությունը Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 18 մայիսի 1984 թ., ք. Երևան Կրթություն 2000-2005 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ` դիպլոմավորված մասնագետ 2005-2007 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու 2013-2014 թթ. – Հռոմի Տոր Վերգատա համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական գնումների կառավարման մագիստրոս Աշխատանքային գործունեություն 2006-2010 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող 2010-2011 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, վարկային կազմակերպությունների վերահսկող 2011 թ. – ՀՀ ֆինանսների նախարարություն, ներքին աուդիտի բաժնի պետ 2011 թ. – ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարի գլխավոր խորհրդական 2011-2014 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ 2014 թ. հուլիսի 1-ից` ՀՀ կառավարության աշխատակազմ, ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար, 2016 թ. հոկտեմբերի 10-ից՝ միջազգայինտնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Այլ տվյալներ Զինապարտ է, շարքային: 2011 թվականից՝ պետական ծախսերի կառավարման՝ փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միջազգային միություն, Ներքին աուդիտի միության կառավարման կոմիտեի նախագահ 2013 թվականից՝ Եվրոպայի խորհուրդ, Բյուջետային հանձնաժողովի փոխարինող անդամ Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու որդի: Գաբրիել Բալայանի կենսագրությունը Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 29-ին: 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը: 1999-2000 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Կրթություն • 1994-1999, ԵՊՀ պատմության ֆակուլտետ: • 2001-2005, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: • 2013 սեպտեմբեր-2014 հունիս, աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում և Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի քոլեջում որպես հետազոտող Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում (հետազոտության թեման՝ Պետական վերահսկողության սահմանադրաիրավական հիմքերը ԱՄՆ-ում): Աշխատանքային գործունեություն 2001 հունվար-2005 հուլիս, ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության օպերլիազորի պաշտոնում: 2006 սեպտեմբեր-2009 ապրիլ, Եվրախորհրդի մարդու իրավունքների ծրագրի ազգային փորձագետ: 2010 թվականից, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: 2010 մայիս-2011 սեպտեմբեր, Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2005 հուլիս-2012 սեպտեմբեր, աշխատել է ԵՊԼՀ իրավական, ֆինանսական և վարչական գծով պրոռեկտոր: 2012 սեպտեմբեր-2013 հունիս, Համաշխարհային բանկի իրավախորհրդատու: 2012 սեպտեմբեր-2013 օգոստոս, ՀՀ պաշտպանության նախարար առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու: 2014 օգոստոս-2015 հուլիս, ԵԱՀԿ զինծառայողների համար մարդու իրավունքների ծրագրի հրահանգիչ (մարդու իրավունքները, իրավապահ մարմիններում սպաների լիազորությունները և պատասխանատվությունը): 2014 սեպտեմբերիից, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ (Ռազմական իրավունքի դասընթացներ): 2014 սեպտեմբերից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանության ամբիոնի դոցենտ (Պետական վերահսկողության հիմնական տեսակները): 2014 հունվարից, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս («Կառավարման պետական մարմինները» և «Համեմատական սահմանադրական իրավունք» դասընթացները): 2015 մարտ-2015 նոյեմբեր, ԼեգալԼաբ իրավաբանական կազմակերպության գլխավոր իրավախորհրդատու: 2015 հուլիսից, Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ: 2015 սեպտեմբեր-2016 հունվար, ԵԱՀԿ ներկայացուցչության մարդու իրավունքների բաժնի հրահանգիչ 2015 նոյեմբերից, «Մենտիս Լեգալ» կազմակերպության տնօրեն:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am