Ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որևէ գործողություն կամ գործունեություն. Դավիթ Պետրոսյան

Ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որեւէ գործողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է. «Երեկ՝ 2018 թ. մայիսի 29-ին, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կողմից առաջ քաշված 4 պահանջների հիման վրա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ղեկավարության հետ, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից տրված պատասխանները ոչ միայն սպառիչ չէին, այլեւ ավելի մտահոգիչ: ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը եւս մեկ անգամ ցույց տվեց համալսարանի ներկայիս ոչ ուսանողակենտրոն լինելը: Ուսանողների կողմից սեփական կարծիքը հայտնելու, մասնակցային տարբերակով դրանց լուծման հասնելու փորձերը որակավորվեցին որպես բռնություն եւ զոռբայություն: ԵՊՀ ղեկավարությունը, փոխանակ ընդառաջ գնալու ուսանողների պահանջներին, փորձեց քաղաքական ենթատեքստ հաղորդել ամբողջ պրոցեսին՝ փորձելով խեղաթյուրել ուսանողական անկախ, ազատ պայքարը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը ցավում է, որ ԵՊՀ ղեկավարությունը փաստարկների բացակայության պատճառով դիմում է անթույլատրելի մեթոդների՝ փորձելով արհամարհել, աղավաղել սեփական ուսանողների նախաձեռնությունը: Թե՛ երեկ, թե՛ այսօր ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որեւէ գործողություն կամ գործունեություն: Պետք է փաստենք, որ ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով եւ հայտարարություններով եւս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը ուսանողական խնդիրներին եւ անուշադրությունը ուսանողների պահանջների նկատմամբ: ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը հայտարարվել է անկախ ուսանողական տարածք, որտեղ այժմ ուսանողների եւ դասախոսների մի մասը կիսվում են իրենց խնդիրներով, մի մասը պատրաստվում է քննություններին, մի մասն էլ լսում է երաժշտություն: Մենք կարծում ենք, որ բուհի կարեւորագույն հատկանիշներից մեկը պիտի լինի ուսանողակենտրոնությունը: Բուհը ուսանողին վերադարձնելու պրոցեսը սկսվել է եւ այն անկասելի է: Միեւնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն եւ փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Մի կողմ թողնելով ընթացիկ տարաձայնությունները եւ առկա լուրջ գաղափարական հակասությունները՝ ուսանողական անկախ, ազատ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը առողջություն է ցանկանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում»: Նշենք, որ ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցող միջոցառումներին: Նրանք նշել էր, որ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները բռնություն են իրականացրել ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am